Մոսկվան և Թբիլիսին պայմանավորվել են․ Ռուսաստանը կավելացնի վրացական գինու և գյուղմթերքի ներմուծումը

Ռուսաստանը կավելացնի Վրաստանից ներմուծվող գինու և գյուղատնտեսական արտադրանքի ծավալները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ Մինսկում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ հանդիպումից հետո։

ՏԱՍՍ-ի հետ զրույցում Գալուզինը նշել է, որ Ռուսաստանն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել վրացական գյուղատնտեսական արտադրանքի և գինու ներմուծումն ավելացնելու ուղղությամբ։ Այդ մասին ռուսական կողմը տեղեկացրել է նաև վրացական պատվիրակությանը։

Բացի այդ, Թբիլիսիի խնդրանքով Մոսկվան համաձայնել է ավելացնել Վրաստանից ավտոմոբիլային բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվությունների քանակը։

Բանակցությունների ընթացքում կողմերն արձանագրել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության և զբոսաշրջային հոսքերի կայուն աճը՝ դրանք կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման տեսանկյունից։ Գալուզինի խոսքով՝ ռուսական կողմը դրական է գնահատում բանակցությունների արդյունքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30