«Նաիրիտն» այսօր իսկապես մեծ բեռ է դարձել ՀՀ կառավարության համար: Չաշխատելու պայմաններում ամսական միայն 1 մլն դոլար աշխատավարձի ծախսն է, 10-15 մլն դրամ էլեկտրաէներգիայի, 2 մլն ջրի ծախսն է, հավելած ԱՊՀ Միջպետական բանկին ունեցած պարտքերը:
Կյանքի 84-րդ տարում մեզանից հեռացավ բարերար և ազգային գործիչ Կարապետ Գալֆայանը։
Նոտարական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ -ի, ՔԿՀ-ի և պետական ռեգիստրում իրականացվող բարեփոխումների նպատակն ավելորդ քայլերի վերացումն է նշված համակարգերից:
Հայաստանի հայրիկներն ու մայրիկներն իրենց որդիներին առավել շատ նախընտրել են կոչել Դավիթ (514), ապա Նարեկ (451), Գոռ (272), Հայկ (244), Ալեքս (228), Արման (184), Տիգրան (183), Էրիկ (176), Սամվել (175) և Ալեն (169):
Հին արևելյան ասացվածքը զգուշացնում է. «Արևը և՛ բուժում է, և՛ հիվանդացնում»։ Արևը օգտակար է ոսկորների և ատամների հորմոնալ առողջության համար։ Արևի օգնությամբ կարելի է բուժել որոշ մաշկային հիվանդություններ, իսկ արևայրուքն օգնում է թաքցնել կարմրատակությունը, կապտուկները և այլն։
Աբովյան քաղաքի Հանրապետության 36 շենքի բնակչուհի Ժաննա Ավետիսյանից ահազանգ էինք ստացել, որ իրենց շենքի դիմաց գտնվող կանաչապատ տարածքը Աբովյանի քաղաքապետարանը վաճառել է Նաիրյան 2 շենքի բնակիչ, քաղաքապետարանի աշխատակից Աշոտ Գյուլումյանին:
Տրանսֆերտների մեծ մասը՝ 141 մլն 173 հազար դոլարը, ՀՀ փոխանցվել է Ռուսաստանից, իսկ 6 մլն 251 հազար դոլարը՝ ԱՄՆ-ից:
Եթե չլինեն հիվանդ, դժբախտ մարդիկ, չլինեն արհավիրքներ, տարերային աղետներ, պատերազմներ, եթե ինձ շրջապատեն հաջողակ, ուրախ, առողջ, երջանիկ մարդիկ, իմ երջանկությունը կհազարապատկվի:
Սարքի էկրանի անկյունագիծը կազմում է 17 դյույմ` 1920х1080 կետայնությամբ: Նոութբուքը հագեցած է Intel Core i7 պրոցեսորով, NVIDIA GeForce GTX 765M վիեդո քարտով, 16Գբ օպերատիվ հիշողությամբ:
Այսօր՝ օգոստոսի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.82 դրամ։ Բորսայում վաճառվել է կայացել է 2 մլն 80 հազար դոլար։
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին հասցեագրված բաց նամակ է հրապարակվել, որտեղ հեղինակը նշում է, որ արդեն 40 օր է՝ ինքը իր նկատմամբ սեռական բնույթի հանցագործության մասին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել մինչ օրս ոչ քրեական գործ հարուցելու կամ այն մերժելու և ոչ իրեն իբրև տուժող ճանաչելու մասին որոշում չկա:
Բանալիները այլևս կարող են պետք չգալ. Kwikset Kevo կոչվող նոր հավելվածի շնորհիվ կարելի է բացել դռները սովորական սմարթֆոնի միջոցով:
Մ.Ղուկասյանը իր ցումունքում գրել էր նաեւ, թե նույն ժամանակահատվածում իր ճանապարհին նկատել է նաեւ սեւ գույնի, «Մերսեդես» մակնիշի «կատաֆալկա» մեքենա, բայց դրանք երկուսը միաժամանակ չեն հայտնվել իր ճանապարհին:
Համայնքի 1000-ից ավելի բնակիչներից 67-ն արդեն աշխատում են «Գեոթիմ» ընկերությունում: 2005 թվականին հիմնադրված ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Ամուլսարում:
Այսօր ժամը 19:00-ին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցան «Գրավել պայմանական շինությունը կամ պարալիզացնել պայմանական օբյեկտի աշխատանքը» քաղաքացիական գործողության տեսական և գործնական պարապունքները: Ինչպես ավելի վաղ հայտնել էին ակտիվիստները՝ որպես պայմանական շինություն ընտրված է Երևանի քաղաքապետարանը:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը կոնկրետ ցուցումներ տվեց օգոստոսի 5-ից 25-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվող այս միջոցառման վերաբերյալ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, Լոռու մարզի 43-ամյա բնակչուհի Ռիմմային մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվախի առաջին մասով՝ երեխայի առք ու վաճառքը և դատապարտել երկու տարվա պայմանական ազատազրկման՝ երկու տարվա փորձաշրջանով:
Օգոստոսի 5-ին, ժամը 21.30-ին, Գորիս քաղաքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1985 թ. ծնված Մարատ Ս.-ն:
Ոստիկանությունը Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Աբովյանում ստուգայցեր են կազմակերպել. նրանք այցելել են գիշերային ակումբներ, կարաոկեներ և բարեր:
«Տրանսպորտը օրը մի անգամ տուդա-աբրատնի էր անում, բայց ի՞նչ անցավ էս մեր խելոք մարզպետի ու նրա ենթակաների մտքով, որ տրասնպորտի քոքը տվեցին գյուղում: Թե՞ մտածված են անում, որպեսզի թուրքի քթի տակ գյուղը դատարկվի»,- ասել են գյուղացիները:
Նրանք մուրճով կոտրել են սրահի մուտքի դռների ապակիները, փորձել են ներս մտնել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել` նկատելով տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության տարբերանշանով ավտոմեքենա, դիմել են փախուստի, սակայն բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից ու բերման ենթարկել ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին:
Ոստիկանությունը միջնորդոթյան մեջ նշել է, որ մայրը` Ս.Ավետիսյանը, չունի բավարար պայմաններ և հնարավորություն` երեխայի լիարժեք խնամքը իրականացնելու համար: Մայր ու աղջիկ մինչ հուլիսի 22-ը բնակվել են Լոռու մարզի Պրիվոլնո գյուղում: Երեխայի հոր մասին տեղեկություններ հայտնի չեն:
Համալիրը կրելու է «Ժանյակաձև բլուր» (Lace Hill) անվանումը: Այն կլինի Արարատ լեռան կրկնօրինակը՝ բնակելի շենքի տեսքով: Նախագիծը մշակվել է «Ավանգարդ Մոթորս» ընկերության հանձնարարությամբ: Արհեստական բլուրը, որը կառուցվելու է Երիտասարդական պալատի փոխարեն, ունենալու է 85.000 քմ տարածք:
Երեկ առավոտվանից Կոմիտաս փողոցի մի խումբ բնակիչներ փակել են Կոմիտասի 5 հասցեում գտնվող շինհրապարակի գլխավոր մուտքը, որպեսզի այդտեղով չկարողանա անցնել շինարարական տեխնիկան:
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը ընդունել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնելու առաջարկը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Գիվարգիզովը շահագործել է երեք անչափահասի՝ ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:
Երիտասարդները երեխային նստեցրել են ավտոմեքենան, ապա տարել Ծաղկաձոր, իսկ այնտեղից էլ «Տաք ջուր», որտեղ էլ տեղի է ունեցել բռնաբարությունը։ Ընդ որում, տղաները եղել են երեքով, սակայն աղջկա բռնաբարության գործով անցնում են վերը նշված 2-ը։
Օգոստոսի 3-ին, ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ մարտական հենակետերից մեկում հակառակորդի կողմից արձակած կրակոցից ձախ բազկային հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը:
«Երևան Կաթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները և «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքնիշի պաղպաղակների արտադրությունն իրականացնելու ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին համապատասխան:
Հայկական արտաքինով մարդիկ էին: Էդ կնոջն էլ տեսա, երեխային էլ: Ինձ թվաց՝ տղա էր, լաց էր լինում, ես, ճիշտն ասած, մտածեցի` բռնություն են գործադրում, միջամտեցի, որովհետև էդ ոստիկանները քաղաքացիական հագուստով էին, դրա համար ինձ թվում էր, թե մարդ էին առևանգում, ու այդ իսկ պատճառով էլ միջամտեցի: