
Տիգրան Բարսեղյանը` Երևանի գլխավոր ճարտարապետ

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը ընդունել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնելու առաջարկը:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տ. Բարսեղյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:
Նշենք, որ Տ. Բարսեղյանը նաև Ստեփանակերտի օդանավակայանի ճարտարապետն է:
Ըստ կայքի՝ շրջանառվող լուրերի համաձայն՝ Երևանի ներկայիս գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշանակվելու է Հայաստանի կառավարությանն առընթեր Ճարտարապետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում: