Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի սողանքային Գետահովիտ գյուղը լուրջ վտանգի առաջ է կանգնել, և ստեղծված վիճակն արդեն տասնյակ տարիների արդյունք է: Խնդիրն ավելի է սրվել վերջին տարիներին:
Օգոստոսի 16-ին, ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Հմայակ Միքայելյանը, վարելով BWD մակնիշի Լ 4801 համարանիշի ավտոմեքենան, Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում բախվել էր Երևանի բնակիչ, 46-ամյա Համբարձում Այվազյանի վարած Վազ 21 154 մակնիշի Լ 0348 համարանիշի ավտոմեքենային:
Հայտարարությունների նման պատեր Էջմիածին քաղաքում շատ կտեսնեք: Այստեղ կգտնեք հայտարարություններ և՛ առաջարկվող ծառայությունների, և՛ աշխատանքի մասին, սակայն գերակշռողը՝ տների վաճառքի մասին հայտարարություններն են:
Կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:
«Գագո + Տաթևիկ = Love», «10-ի Բ», «Անի, Լուսո, Մաշա» ու նույնաբովանդակ բազմաթիվ գրառումներ Ամբերդի ամրոցի և Կաթողիկե եկեղեցու պատերին շատ կգտնեք: Ամրոցի պատերին, քարերի մեջ արդեն բուսականություն է ծաղկում, իսկ եկեղեցու գմբեթը կամաց-կամաց վերածվում է անտառի:
«ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց առաջ Հայաստանը պետք է համոզված լինի՝ արդյո՞ք այդ փաստաթուղթը հակասության մեջ չի մտնում մեր ռազմավարական դաշնակցի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
Մինչ ՀՀ իշխանական վերնախավն իր արձակուրդն է վայելում արտերկրներում, Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակում է նվազել: Այս տարվա առաջին 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ՏԱՑ-ն աճել է 4.0%-ով: Մինչդեռ հունվար-հունիսին ՏԱՑ-ի աճը 4.4% էր, հունվար-մայիսին՝ 5.3% էր և այլն:
Հուսով եմ, Թուրքիայի վարչապետը կհրաժարվի իր այդ վիրավորական եւ սադրիչ հայտարարությունից:
«Նույնիսկ կառավարությունը խոստովանում է, որ կյանքը վատացել է 1.5%-ով։ Պատկերացնում եմ, թե ի՞նչ կլինեն իրական թվերը։ Իսկ կառավարության հիմնական հատվածը զբաղված է ինտրիգներով։ Հետո էլ ասում եք, թե ժողովուրդը սովոր է արտագաղթելուն։ Բա ի՞նչ անի։ Սա արդեն արտագաղթ չի է, սա էվակուացիա է»։
«Ցանկացած այց ընդգծում է տվյալ երկրի կարևորությունը, և ցանկացած հարևան կարևոր է Ռուսաստանի համար` թեկուզ զուտ հարևան լինելու հանգամանքից ելնելով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը` խոսելով ՌԴ նախագահ Վ. Պուտինի` Ադրբեջան կատարած այցի մասին:
Ոստիկանության փոխգնդապետ Էդգար Սուսլիանը նշանակվել է՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար:
Գյումրեցի Մելինե Ասատրյանի կատարումը դեռևս երկար են հիշելու բազեականները և երգի մրցույթի ժյուրիի անդամները: Tim De Beatz-ի «Ալո, ալո» երգի կատարմամբ նա դարձավ «Բազե 2013» երգի մրցույթի հաղթող:
Շուտով կլրանա 1 տարին, ինչ կանգ է առել երկրաշարժից անօթևան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարությունը ինչպես Գյումրի քաղաքում, այնպես էլ գյուղական համայնքներում:
Օգոստոսի 21-ին, ժամը 20.45-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մենինգը կարող է պատիժը կելուց մոտ 10 տարի անց կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար:
Գազահաշվիչներն աշխատում են, գազօգտագործման վճարումները կատարվում, սակայն դրա որակից բնակիչները դժգոհ են:
«Ցինիկ, սադրիչ գործողություններ են, որոնք իրականցնում է անձամբ Արաբկիր ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը, ինչը խայտառակում է, թե նրա համազգեստը և թե մեր հանրապետությունը»,- ասել է Տիգրան Խզմալյանը:
Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղն ունի 4250 բնակիչ: Վերջին տարում արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կտրուկ ավելացել է: Գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Հասմիկ Ծառուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկնողների թիվն այս պահի դրությամբ շուրջ 500-ն է:
Կան մարդիկ, որ իրենց պաշտոնով իրենք գոհ են, այդ կերպարը Ռոբերտը ուներ, իրեն Հայաստանի առաջին տղեն էր զգում: Չէի ասի, որ Սարգսյանը ինչ-որ կերպ փոխվել է պաշտոնից հետո, ուղղակի պաշտոնը ինչ-որ բաներ, վարքագիծ ստիպում է:
ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ` քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված Ա.Դավթյանի, Ս.Մկրտչյանի և Ա.Մանուկյանի նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն գործադրելու փաստի առթիվ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Կ.-ն գողությունը կատարել է 1949 թ. ծնված Ռուբիկ Մ.-ից:
Ժամը 10:30-ի սահմաններում Սևան-Զովաբերդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում` Սևանի հոգեբուժական կենտրոնի մոտ, բախվել են Գեղարքունիքի մարզի 55-ամյա Արթուր Ալոյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 OD 733 համարանիշի, 26-ամյա Տիգրան Վարդանյանի վարած Մոսկվիչ մակնիշի 34 SS 061 hամարանիշի և 22 ամյա Վալոդյա Ստեփանյանի վարած Գազ 2401 մակնիշի 03 US 064 համարանիշի ավտոմեքենաները:
Նվազագույն աշխատավարձերի շեմի բարձրացումը Լոռու մարզի և ընդհանրապես Հայաստանի հատկապես գյուղական բնակավայրերի վրա ոչ այնքան լավ հետևանքներ կարող է ունենալ:
Մարդիկ զոմբիացվել են: Երբ նայում ես թե, որ նյութերն են հիմնականում «like» կամ «share» արվում, լացդ գալիս է: Դրանք կամ կապված են sex-ի հետ կամ սպանության, կամ էլ կրկին sex-ի հետ:
Մխիթար Գոշի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող` ոստիկանության ԱՎՎ Վանաձորի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Ժասմենա Պ.-ն, որը 2011 թ. հունվարի 10-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի /Ինքնիրավչությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի դեմ գործով այսօր շարունակվեց դատաքննությունը:
Այսօր Կոմիտասի 5 շենքի բնակիչները վաղ առավոտից շրջապատել են իրենց շենքի անմիջական հարևանությամբ կառուցվող բազմահարկ նորակառույցի շինհրապարակի մուտքը՝ փորձելով կանխել Կոմիտասի 5 հասցեում կատարվող շինարարությանը: Դեպքի վայրում գտնվող ոստիկանների ու բնակիչների միջև բախում է տեղի ունեցել:
Քիչ առաջ ԱԻՆ-ից տեղեկացրին, որ փրկարարները Արագյուղի մոտակա ոռոգման խողովակից դուրս են բերել Գ. Հ.-ի (23 տարեկան) դին:
Տվյալների հետազոտությունից հետո խումբը պետք է երկու ամսվա ընթացքում կառավարությանը ներկայացնի Ուրմիա լճի պահպանման վերաբերյալ իր առաջարկները:
«Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների շուրջ քննարկում ծավալվեց օգոստոսի 22-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները` գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի գլխավորությամբ: