Դեմարշդ ո՞ւմ դեմ է, Ռուսաստանի՞. Այդ թոկը ձեր վզին Ադրբեջանն է դրել.  Տիգրան Աբրահամյան

«Հայաստանի Սահմանադրությունը՝ որպես պարտավորություն, պետության համար սահմանում է Հայաստանից դուրս գտնվող հայկական պատմամշակութային, հոգևոր արժեքների պահպանության հարցը և նույնիսկ այն պարագայում, երբ որ Հայաստանի իշխանություններն Արցախն Ադրբեջան են հռչակել, նույնիսկ այդ պարագայում սահմանադրական այդ նորմը որևէ ձևով իր ուժը չի կորցրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Բաքվում հավատարմագրված դիվանագետների այցելությանն օկուպացված Արցախ։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև․

  • Կարծում եմ՝ 2016-ի քառօրյա պատերազմում Ադրբեջանը նվազագույն 2 սցենար է ունեցել իր աչքի առաջ. առաջինը՝ ռազմական գործողությունների միջոցով ամբողջական վերահսկողության հաստատումն էր Արցախի նկատմամբ, և երկրորդը՝ հարձակում և այնպիսի հնարավորությունների ստեղծում ռազմավարական ուղղություններով, որը հնարավորություն կտար ճնշումներ գործադրել Արցախի և նաև Հայաստանի Հանրապետության վրա՝ ստեղծելով կապիտուլյացիայի հնարավորություն։
  • Գունավոր հեղափոխությունների սցենարը, որը 2018 թվականին իրականացվեց, պարզապես պետք է իրականացվեր 2016 թվականին իրենց համար գլխավոր խնդիրը, թերևս, նաև ձախողումն այն էր, որ այդ փուլում հնարավորություն կլիներ Արցախի հանձնման գործընթացը նախորդ իշխանությունների վրա թողնել, բարդել կամ վերագրել, և իրենք այդ՝ այսպես կոչված, հետհեղափոխական ժամանակահատվածում կլինեին առանց թոկի՝ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում։ Այդ թոկը, որը տարբեր փուլերում Արցախի վերաբերյալ ասում է Նիկոլ Փաշինյանը, իրականում այն թոկն է, որն այսօր իրենց վզին է, բայց այդ թոկն իրենց վզին դրել են ադրբեջանցիները և թուրքերը, և նաև միջազգային այն դերակատարները, որոնք օգտագործեցին այս իշխանությանը՝ իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու, մասնավորապես՝ Ռուսաստանին այս տարածաշրջանից մեկուսացնելու կամ հեռացնելու համար։

Կարդացեք նաև

  • Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի տարածած այդ կեղծիքը, այսպես կոչված՝«բացահայտումները», որոնք կապված էին Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ, բնականաբար, ոչ թե առկա փաստերի կամ իրողությունների մասին էին, այլ այն քարոզչական նարատիվների, որոնք, ինչպես Ադրբեջանն էր փորձել տարիներ ի վեր ներկայացնել, այնպես էլ՝ հայաստանյան այն շրջանակները, որոնք ամեն ինչ անում էին երրորրդ երկրների շահերն այստեղ ծառայեցնելու համար։
  • Հայաստանը խորհրդայնացվել է Տիգրանաշենի հայկական պատկանելությամբ, այսինքն՝ երբ Հայաստանը խորհրդայնացվել է, հետագայում Խորհրդային Միություն է ձևավորվել, Տիգրանաշենը եղել է Խորհրդային Հայաստանի տարածք։
  • Այստեղ խնդիրը ոչ թե նեղանալն է, դեմարշի գնալն է կամ երրորդ երկրների, այսպես ասած, խոստումներին հետևելն է, այլ ռեալ իրողությունները հասկանալը։ Իմ կարծիքով այստեղ խնդիրը ոչ թե գնալն էր և միանգամից բոլոր հարաբերությունները վերանայելը՝ հօգուտ 3-րդ կամ 4-րդ ֆորմատների։ Այստեղ խնդիրը նստելը և հասկանալն էր առկա արագ զարգացող այս աշխարհաքաղաքական տեմպերի կամ դինամիկայի պարագայում՝ մենք Ռուսաստանի հետ ունեցած մեր իրավափաստաթղթային բազան ինչպե՞ս ենք կարողանում բերել և տեղավորել այսօրվա իրողությունների դաշտում։
  • Հայաստանի ներկայիս իշխանությունների խնդիրն այս պահին դա չէ․ իրենք ունեն խնդիր ռուսական ազդեցությունն այստեղ նվազեցնելու, և, բնականաբար, իրենց խնդիրն այն չէ, որ գնան-նստեն, բանակցեն ՌԴ իշխանությունների հետ կամ կարգավորեն առաջացած խնդիրները։

Սա բխում է նաև այն արտաքին ուժերի առաջնահերթություններից, որոնք 2018 թվականից սկսած՝ այս իշխանությունը բերել են, հրել են և փորձում են ընդդեմ Ռուսաստանի պլացդարմ ձևավորել. Հայաստանի իշխանությունները գնում են այդ ճանապարհով։

  • Որքա՞ն տարածք է Ադրբեջանն օկուպացրել Հայաստանի ինքնիշխան տարածքից: Իշխանական քարոզչությունը փորձում է անընդհատ նվազեցնել ծավալը, որը ստեղծվել է ադրբեջանական օկուպացիայից հետո։ Պաշտոնական թվերը, որոնք ներկայացվում են, 200 քառակուսի կիլոմետրի մասին են, թեև սկզբնական շրջանում նույնիսկ 240-ի մասին էր խոսք գնում, բայց ես որքան տեղյակ եմ, այս թվերը, որոնք պաշտոնապես ներկայացնում են, իրական ծավալը չեն ներկայացնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլի Արշակյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930