Բաժիններ՝

MSI-ը ներկայացրել է աշխարհի ամենաթեթև խաղային նոութբուքը

MSI ընկերությունը ներկայացրել է GS70 նոութբուքը, որն ամենաբարակն ու ամենաթեթևն է խաղայինների շրջանում:

Սարքի էկրանի անկյունագիծը կազմում է 17 դյույմ` 1920х1080 կետայնությամբ: Նոութբուքը հագեցած է Intel Core i7 պրոցեսորով, NVIDIA GeForce GTX 765M վիեդո քարտով, 16Գբ օպերատիվ հիշողությամբ: Ունի 4 հատ USB 3.0 պորտ, HD-վեբ-տեսախցիկ և 2.1 ձայնային համակարգ և ստեղնաշար` գունային լուսարձակներով: Նոութբուքի բարակությունը կազմում է 2սմ-ից մի փոքր ավելի, իսկ քաշը` 2.6կգ:

Ընտրության համար առաջարկվում է 2 տարբերակ` հիբրիդային կոշտ սկավառակով` 128 Գբ SSD և 1Տբ կամ 128Գբ SSD 7 750Գբ: Դրանց արժեքը համապատասխանաբար կազմում է 1999 դոլար և 1799 դոլար:

GS70-Photo_02+Wallpaper GS70-Photo_07

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս