Մահացել է սփյուռքահայ բարերար Կարապետ Գալֆայանը
Կյանքի 84-րդ տարում մեզանից հեռացավ բարերար և ազգային գործիչ Կարապետ Գալֆայանը։ Պրն. Գալֆայանը հունահայ համայնքի երևելի ներկայացուցիչն էր, մեծ հայրենասեր։ Նա մեծ օգնություն է ցույց տվել Հայաստանին հատկապես անկախացման տարիներից ի վեր, մասնավորապես շրջափակման և Ղարաբաղյան պատերազմի տարիներին, մասնավորապես, կազմակերպելով մոտ հինգ տասնյակ ինքնաթիռներով հումանիտար բեռների առաքում Հայաստան, որի համար արժանացել է Ամերիկյան Կարմիր Խաչի տնօրենուհի Էլիզաբեթ Դոուլի հատուկ պարգևին։
Գալֆայան ընտանիքի ջանքերի շնորհիվ բազմաթիվ մշակութային, կրթական ինչպես նաև ռազմական ձեռնարկներ են իրականություն դարձել, ինչպսիք են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, պետական երգչախմբի, կամերային նվագախմբի, Կոմիտաս քառյակի և այլ մշակութային խմբերի բազմաթիվ ելույթներ Հունաստանում և Կիպրոսում։
Անկախացման առաջին տարիներին եղել է նաև ՀՀ ԱԳՆ առաջին ներկայացուցիչը Հունաստանի կառավարության մոտ՝ իր մեծ նպաստը բերելով հայ-հունական դիվանագիտական կապերի սկզբնավորման և կայացման։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։
Հունահայ և կանադահայ համայնքի կողմից: