Բաժիններ՝

Արևայրուք

Հին արևելյան ասացվածքը զգուշացնում է. «Արևը և՛ բուժում է, և՛ հիվանդացնում»։
Արևը օգտակար է ոսկորների և ատամների հորմոնալ առողջության համար։ Արևի օգնությամբ կարելի է բուժել որոշ մաշկային հիվանդություններ, իսկ արևայրուքն օգնում է թաքցնել կարմրատակությունը, կապտուկները և այլն։

Քչերին է հայտնի, որ ուղղահայաց ընկնող ճառագայթները չեն նպաստում մաշկի գույնը փոխող պիգմենտի գոյացմանը և այդ իսկ պատճառով է, որ մաշկի վրա այրվածքներ են առաջանում։ Առավոտյան և երեկոյան արևի ճառագայթները հեշտությամբ են թափանցում էպիդերմիսի մեջ, ինչի շնորհիվ մաշկը հավասարաչափ արևայրուք է ստանում։

Հետաքրքիր է իմանալ, որ ծառերի կանաչ սաղարթը զտում է ճառագայթի էլեկտրամագնիսական ալիքները՝ թողնելով շվաքում ամենաօգտակար հաճախությունները։ Այդ իսկ պատճառով շվաքում ստացված արևայրուքն առավել կայուն, գեղեցիկ և օգտակար է մաշկի համար։ Հավասարաչափ արևայրուք ստանալու համար հետևեք երեխաների օրինակին` քայլեք լողափում, կազմակերպեք խաղեր և այլն։

Որպեսզի այրևայրուքը երկար պահպանվի՝ շարունակեք օգտագործել հատուկ «արևից հետո» միջոցները, պահեք դրանք սառնարանում։

Կարդացեք նաև

Արևայրուք ընդունելու առաջին օրերը օգտագործեք SPF 25 և բարձր պաշտպանիչ հատկություն ունեցող միջոցները, հետո՝ SPF 20 և ավելի ցածր։ Վերջին օրերին կիրառեք SPF 2 կամ 3 յուղեր։

Զգուշացում։ Արևի ճառագայթների երկարատև ազդեցությունը կարող է առաջացնել լյարդի բջիջների անդառնալի վնասվածքներ։

Այրվածք. Խառնեք ձմերուկի և վարունգի հյութերը (1։1)։ Օրը մի քանի անգամ քսեք մաշկին։ Պահեք սառնարանում` մինչև 4 օր։

Պարզվել է, որ արևայրուքի որակը ուղիղ համեմատական է սննդի հետ ներմուծվող բետա-կարոտինի քանակության հետ։ Հաշվարկված է, որ բավարար է ուտել օրական 200 գրամ ծիրան, 300 գրամ ձմերուկ կամ սեխ, կես կգ մոշ կամ 1,5 կգ դեղձ։

Նշված մթերքները պարունակում են հեշտ յուրացվող A ենթավիտամին, նուրբ բջջանք և պեկտինային նյութեր, որոնք չեն ծանրաբեռնում օրգանիզմը։ Կարելի է խմել կես լիտր գազարի հյութ։ Կարոտինով հարուստ սննդակարգը խթանում է մելանինի գոյացումը, որն անհրաժեշտ է գեղեցիկ արևայրուք ստանալու համար։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունը նվազեցնում են ցիտրուսային եթերային յուղերը։ Լողափ այցելելուց 30 րոպե առաջ խմեք 100 մլ հյութ կամ կերեք 50-100 գրամ լոլիկ` առանց կեղևի և 1 ճ/գ ձիթապտղի յուղ, որոնց խառնեք եթերային յուղը։

Այս օգտակար մանրուքների շնորհիվ կապահովվի արևայրուքի հավասարաչափությունը` չեն առաջանա լաքաներ և այրվածք, կլավանա արյան շրջանառությունը, տրամադրությունը։
Ի դեպ` ծիրանի չիրը հարուստ է նաև C և E վիտամիններով. E վիտամինը հանգստացնում է մաշկը, իսկ C վիտամինը կանխարգելում է մաշկը գերպիգմենտացումից։ Եթե հիշենք, որ ծիրանը պարունակում է նաև հակաօքսիդանտ ֆլավոններ, ապա պարզ կդառնա, որ այն շատ օգտակար կլինի լողափում։

Իսկ ո՞ր մթերքները և վնասակար կախվածություններն են վտանգավոր լողափում. շատ աղ պարունակող մթերքները, թխվածքը, խաշած եգիպտացորենը, ընկուզեղենը, սուրճը, կակաոն, շոկոլադը, ալկոհոլը և իհարկե ծխախոտը։

Հ.Գ. Մելանինի գոյացման չափը կախված է ժառանգական նախապայմաններից, այդ դեպքում կարևոր է բժիշկների (մաշկաբան և սննդաբան) խորհուրդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս