1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պահեստազորի գնդապետ, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Պատերազմում պետք չէ պարտվել: Սա պարտվածի խաչն է: Քոչվոր ցեղերը եկել են, բնիկ ժողովրդին ոչնչացրել են, տարածքները վերցրել են, հիմա պատմությունը ջնջելու խնդիր ունեն: Նախիջևանի պատմամշակութային հուշարձանները վերացրել են, հիմա անցել են Արցախի հոգևոր արժեքներին… Հայ ժողովրդի ցանկացած սերունդ իր մեջ կրում է և՛ Արևմտյան Հայաստանը, և՛ Արցախը: Հրեա ժողովուրդն էլ 2000 տարի դեգերեց ու վերականգնեց իր սահմանները, ինչպես ինքն էր պատկերացնում: Մեր հայրենիքը ժամանակավոր օկուպացված է, բայց սա վերջը չէ: 
  • Ալիևի օգնական Հաջիևի՝ Շուշիից, Գանձասարից և Դադիվանքից արած հայտարարություններից հետո Հայաստանի Արտաքին գործերի նախարարն անմիջապես դատապարտող նամակներ պետք է ուղարկեր բոլոր այն միջազգային կառույցներին, որոնց հետ համագործակցում է Հայաստանը: Բայց սա կոլաբորանտ իշխանություն է, և նման բան սրանցից ակնկալելը տեղին չէ:
  • Մեզ մոտ պետական ինստիտուտներ կան, բայց դրանք արտաքին ուժերի ազդեցության ներքո են գործում: Եթե դրսից ասեին՝ բողոքի նոտա հղեք, կասկած չունեմ՝ կես ժամ անց նման հայտարարություն կլիներ: Այս աշխատանքն արտգործնախարարությունից պետք է տեղափոխել դեպի եկեղեցի, որովհետև իմ, ձեր հոր՝ Աստծո տունն են ոչնչացնում… Սա մեծագույն ոճիր է:
  • Իրավիճակի տերն իրենք չեն, իրենք կատարողներ են. եթե դրսից որոշում չկա, իրենք կույր են, խուլ են այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Արցախում:

Կարդացեք նաև

  • Նորատ Տեր-Գրիգորյանի քայլի դրդապատճառն այն էր, որ ինքը չի ուզում թրքահաճո, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող երկրի քաղաքացի լինել: Ինքն այն երկրի քաղաքացին էր, որը հաղթել էր: Ինքն այս պետության սյուներից մեկն էր: Նա եղել է ԽՍՀՄ ցամաքային զորքերի շտաբի պետը, գեներալ-լեյտենանտ, 2-րդ մարդը ցամաքային զորքերում, ու նա մեր հաղթանակի գրավականներից մեկն էր: 
  • Արցախի 4 նախագահներից 3-ը Բաքվի բանտում են, 1-ը՝ Երևանի: Նրանց բանտարկելով՝ մեր հոգին են կոտրում: Սերբ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպած նրա լավագույն զավակները Հաագայի բանտում էին. երկուսը մահացան, մեկն է կենդանի հիմա: Հիմա նույնը մեզ մոտ է կատարվում: Եվ թիրախը միայն նրանք չեն, նաև կապիտալը, որովհետև ինքը հայկական կապիտալը պետք է խլի, որ տա թուրքերին, հիմա խլելու գործընթացն է… Հայկական խոշորագույն կապիտալ ունեցող երկու անձանցից մեկը՝ Ռուբեն Վարդանյանը, Բաքվի բանտում է, Սամվել Կարապետյանն այստեղ՝ տնային կալանքի մեջ:
  • Սփյուռքը մեր ժողովրդի մի մասն է: Ինչպես մեր հայրենիքի մի մասն օտարեց, տվեց թուրքերին, այնպես հիմա վարվում է հայկական Սփյուռքի հետ: Պատկերացրե՛ք՝ նման բան իրենց Սփյուռքի մասին ասեր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ասեր՝ մեզ իրենց տված «սեքընդ հենդը» պետք չէ…
  • 1992-94թթ. մեր վիճակը շատ ծանր էր, մեր հացի, վառելիքի, պարենի պաշարն օրերով էր հաշվարկվում: Էդ նույն Սփյուռքի շնորհիվ էր, որ իսլամական աշխարհից, մասնավորապես՝ Թուրքիայից մեզ վառելիք էր հասնում, հաց էր հասնում: Փաշինյանի առաջ խնդիր է դրված կտրել Հայաստան-Սփյուռք կապը և թիրախավորել եկեղեցին, որովհետև Ցեղասպանության դատապարտման պահանջատերը Սփյուռքի հայությունն է: Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների առաջ կոնկրետ խնդիր է դրել՝ մոռանալ Արցախը, Թուրքիան՝ մոռանալ Հայոց ցեղասպանությունը: Ահա թե ինչու են մեր եկեղեցին ու նրա հոգևոր առաջնորդը թիրախավորվում:
  • Իսկ քեզ ո՞վ է ասում, որ դու ամբողջ հայության վարչապետն ես: Ես կարծում եմ, որ քարերը հավաքելու ժամանակը մոտ է: Գլոբալիստների բազմաբևեռ աշխարհի դեմ երեք պետություն դաշնակցում է՝ ԱՄՆ, Ռուսաստան և Չինաստան: Այս երեք երկրներն իրենց էությամբ հակագլոբալիստներ են: Առնվազն 5-6 ամիս հետո գլոբալիստական ուժերին Եվրոպայում կթոթափեն իշխանությունից, և իշխանության կգան ազգային ուժեր: Ու դրանից հետո մենք Մակրոնից պահանջելիք ունենք 2022թ. Պրահայում հոկտեմբերի 6-ին իր արածի համար, երբ Արցախը համատեղ հանձնեցին Ադրբեջանին:

  • Երբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, վստահ եմ՝ Ալիևը բոլոր պետությունների առաջնորդներին հարց է տվել՝ իմ կազմում գտնվող տարածքում եթե զինված խմբավորումներ կան, դրա անունն ի՞նչ է՝ ահաբեկչական խմբավորումներ: Հետևաբար՝ ես իրավունք ունեմ հակաահաբեկչական գործողություն անել իմ պետության տարածքում:
  • Նոյեմբերի 9-ի փաստաթղթի առաջին կետում շատ կարևոր ձևակերպում կա՝ փաստաթղթի կողմեր են Հայաստանն ու Ադրբեջանը: Ռուսաստանը կողմ չէ, իսկ պատասխանատվություն կողմերն են կրում:
  • Վերջերս Հնդկաստանում ԲՐԻԿՍ-ի կոնֆերանսում Վլադիմիր Պուտինն ասաց՝ եթե որևէ մեկին թվում է՝ կարող է վերանայել 1945թ. Պոտսդամի կոնֆերանսի արդյունքները, ապա իրենք խիստ սխալվում են: Իսկ նույն Պոտսդամի կոնֆերանսով Արցախն այդ ժամանակ Ադրբեջանի մաս չէր: Իրավական տեսանկյունից Արցախի հարցը փակ չէ:
  • Ադրբեջանի նախագահն ասում է՝ Երևանն Իրևան է, Վարդենիսը՝ Բասարգեչար, Ջերմուկը՝ Իսթիսու… Իսկ ո՞վ է ասում, որ եթե Ադրբեջանը Տիգրանաշենն իրենն է համարում, ուրեմն դա իրենցն է: Քյարքի ասելով՝ այն ադրբեջանական չի դառնում, չկա նման փաստաթուղթ, այդ թվում՝ 1921թ. քարտեզներում, երբ Հայաստանը մտել է ԽՍՀՄ կազմի մեջ:
  • Ուկրաինայի պատերազմը Մոսկվա հասնելու ու Ռուսաստանի պարտության նպատակը չի հետապնդում, այլ այն, որ այդ երկրում իշխանափոխություն լինի: Նույն նպատակն այստեղ են հետապնդում. Ըստ այդ ուժերի ծրագրի՝ Հարավային Կովկասը պետք է լինի մեկ բռունցք՝ Ռուսաստանի դեմ:
  • 102-րդ ռազմաբազայի մասին Պուտինի հայտարարությունը մեր իշխանությանը չէր ուղղված, այլ հայ ժողովրդին: Նա վստահաբար տարանջատում է ՔՊ-ական իշխանությանն ու հայ ժողովրդին: Ասում է՝ հայ ժողովուրդ, համաձա՞յն եք, որ ռազմաբազան հանվի: Եթե Ադրբեջանը սադրանք անի ու մի քանի ուղղությամբ Հայաստանին խփի, ո՞վ է այդ սադրանքի դեմն առնելու, եթե Փաշինյանը պատերազմից վախենում է: Եթե դու բազան հանում ես, դու Թուրքիային ու Ադրբեջանին ասում ես՝ էստի համեցե՛ք: Երասխից Երևան ադրբեջանական զորքերը 1.5 ժամում կհասնեն, ի՞նչ ենք անելու:

  • Հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանները ԽՍՀՄ-Թուրքիա, ԽՍՀՄ-Իրան սահմաններ են: Եթե սահմանապահներին ու ռազմաբազան հանենք, ապա Թուրքիան ասելու է՝ նոր սահմաններ են գծվելու, ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան: Ռազմաբազայի և ռուս սահմանապահների հանելը նշանակելու է Հայաստան՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով՝ 9,5 հազար քառակուսի կիլոմետրով: Էդ ժամանակ Ալիևը Թուրքիային ասելու է՝ բա մե՞նք, էդ էլ ես եմ վերցնում: Եվ երբ մենք մի քիչ կեցվածք դրսևորենք, Թուրքիան մեր դեմ օգտագործելու է Ադրբեջան անունով մահակը: 
  • Մեր երկիրը տանում են աջարացման: Տեսե՛ք՝ ինչ վիճակ է Աջարիայում, որը, լինելով Վրաստանի տարածք, այնտեղ տերուտիրականը թուրքերն են:
  • Եվրոպան մինչև 2030թ. Ռուսաստանի դեմ գործողություն է սկսելու: Ու չզարմանաք, որ հայոց բանակը թուրքական հրամանատարության ներքո կռվի ռուսների դեմ, եթե այսպես շարունակվի…
  • Ռուսաստանից Իրան մտնող 5 ճանապարհ կա, որոնցից մեկը Հայաստանով է: Երկու տեղ արդեն բլոկ են դրել, հիմա էլ Տիգրանաշենո՞ւմ բլոկ դնեն: Թող 2021թ. Կարսի պայմանագիրը հանեն: Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ստատուսի տերը Թուրքիան ու Ռուսաստանն են: Էդ տարածքը չի կարող քարտեզով փոխվել: Այն մեկ անգամ է գծվել՝ 1921թ.: Հետևաբար՝ Տիգրանաշենը չի կարող լինել Նախիջևանի մաս:
  • ՔՊ իշխանության բուրգը որոշակի ցնցումների մեջ է: Այդ պարագայում բուրգի ղեկավարը, որպեսզի ցույց տա, որ ամեն ինչ վերահսկողության ներքո է, որոշակի գործողություններ է անում նաև սեփական թիմի անդամների, այդ թվում՝ Հայկ Սարգսյանի դեմ:

  • Արմեն Գրիգորյանը բրիտանական կլիենտուրա է, Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահ էր, որը հիմնականում աշխատում էր ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ: Արմեն Գրիգորյանն այն կապավորն էր, որի հետ աշխատում էր Բրիտանիան: Հայաստանում ԱՄՆ-ի և Բրիտանիայի ազդեցության մրցակցություն է գնում: Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանին աշխատանքից ազատելն այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Արմեն Գրիգորյանի՝ ԱԽՔ պաշտոնից ազատման նպատակը բրիտանական թևը թուլացնելն է: 
  • Ես կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանին են դիտարկում որպես Նիկոլ Փաշինյանին փոխարինող: Փաշինյանը հեռացրեց իր պոտենցիալ մրցակցին: Այդ առումով Ալեն Սիմոնյանն ավելի կառավարելի է՝ կոմպրոմատներով, և այլն… Նրա «եղբոր կին» օպերացիան դրա նպատակն ուներ: Բացի դրանից, օնլայն կազինոներին տանիք կանգնելու թեման էլ կա, որը որպես մահակ՝ կախված է Ալեն Սիմոնյանի գլխին: Հայկ Սարգսյանի հարցազրույցը դրա մասին էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930