Էջմիածնից մեքենայով շուրջ մեկ ժամ ճանապարհ… և հայտնվում ես սահմանամերձ Վանանդ գյուղում: Գյուղի կենսագրությունն այնքան էլ հարուստ չէ: Հիմնադրվել է 1978-ին, բնակչությունն էլ չի գերազանցում 1100-ը: Հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող գյուղապետը գյուղի խնդիրների մասին խոսելիս սկսեց կատակել, թե՝ «Ապրում ենք ինչպես Փարիզում, ամեն բնակիչ ստանում է 300.000 աշխատավարձ, բոլորը գոհ են ու սպասում են, որ դրախտի դռները բացվեն իրենց առաջ»:
Այս շաբաթվանից սկսած Google Play-ում կարելի է գնել կամ վարձով դասագրքեր վերցնել: Google-ը պայմանագիր է կնքել բազմաթիվ հրատարակիչների հետ և պատրաստում է դասագրքերի համապատասխան ցուցակը բարձրագույն ուսումնական հաստատությունների համար տարբեր առարկաների վերաբերյալ:
Սարքի ստեղծողները պնդում են, որ այն շատ լավ խրախուսում է նիհարել ցանկացողներին, քանի որ, ի տարբերություն շարքային, սովորական կշեռքների՝ այն տալիս է ավելի ճշգրիտ պատկերացում վարժությունների և դիետաների արդյունավետության վերաբերյալ:
Հյուրանոցը խորհրդային տարիների առաջնակարգ տուրիստական հյուրանոցներից էր: Հայաստանի համար առհասարակ իրադարձություն էր նման հյուրանոց ունենալը: Հյուրանոցում կանգ էին առնում հիմնականում տուրիստներն ու գործուղման մեջ գտնվողները:
Երևանյան խճուղու թիվ 125 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1985 թ. ծնված Գարիկ Դ.-ն դանակով հարվածել է 1937 թ. ծնված Աշոտ Հ.-ին, որը կրծքավանդակի ձախ կեսի մասում ստացած կտրած-ծակած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Մենք ուղղակի կոչ ենք անում Վարդան Հովհաննիսյանին, որ նա ուշքի գա, սթափվի, հասկանա, թե ինչ է անում և, եթե նկատում է ինչ-որ խնդիրներ, ապա թող հետ վերադառնա Հայաստան, միանա մեզ և թող փորձի իր հնարավորություններով օգտակար լինի բանակի ամրապնդման գործընթացին:
«Կարող եմ գրազ գալ, որ նախագահը ունի որոշ ընկերներ, որոնք ունեն 10 000 և ավելի քառակուսի ֆուտ մակերեսով տներ։ Եվ դեմ չի նրանց տները գնալ։ Հատկապես նախընտրական շրջանում, երբ խնդրում էր երեկույթներ կազմակերպել՝ իր նախագահական ընտրարշավի համար դոլարներ հավաքելու նպատակով»։
ՀՀ կառավարությունը շարունակում է նախապատրաստվել կենսաթոշակային բարեփոխումներին: Ներկայում աշխատանքներ են տարվում պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչների աշխատելու համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական դաշտն ամբողջականացնելու ուղղությամբ:
«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ընկերությունն ակնկալում է ՀՀ կառավարությունից աջակցություն ստանալ: Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար: Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում կկառուցվի բազմամետաղների վերամշակման արտադրամաս:
Լոռու մարզի Լորուտ համայնքում արդեն երկար ժամանակ է` լուրեր են շրջանառվում խոզերի անկումների վերաբերյալ: Գյուղապետ Հրաչյա Սահակյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ խոզերի անկումներ գյուղում միշտ էլ եղել են. «Գարնանից սկսած՝ մինչ օրս էլ սատկում են, մենք դրանց ուշադրություն չենք դարձնում, քանի որ սովորական է դարձել»,- ասաց նա: Գյուղապետի փոխանցմամբ՝ վերջին մեկ ամսում դեպքերը ավելացել […]
Ըստ Դավիթ Հակոբյանի` ընդդիմություն-դիմություն բառերի օգտագործման փոխարեն պետք է անկուսակցական մտավորականների մասնակցությամբ առաջադիմական ճամբար ձևավորել, որովհետև կուսակցությունները, կուսակցակապետերը «վաղուց վարկաբեկվել են, մոռացել են ժողովրդի շահը, ինքնուրույն ոչինչ անել չեն կարող` начиная с дашнака, кончая ԲՀԿ-ով»:
Այսօր՝ օգոստոսի 13-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.06 դրամ։ Երեկվա համեմատ համեմատ դոլարն աննշան չափով թանկացել է՝ 0.01%-ով կամ 6 լումայով։
«Ադրբեջանը հին ու վստահելի գործընկեր է ՌԴ համար: Մենք սերտորեն համագործակցում ենք Կովկասում, Կասպյան շրջանում: Իսկ համագործակցության հիմքում ամուր ավանդական ընկերությունն է, փոխադարձ հարգանքը երկու պետությունների ու ժողովուրդների միջև»,- ասել է ՌԴ նախագահը:
«Լկստված և անդաստիարակ մարդու պահվածք է ցուցաբերում»,- Hayeli.am-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը՝ ամերիկահայ գործարար, «Արցախ» բանկի խոշոր բաժնետեր, «Իտարգո Քոնսթրաքշն» շինարարական ընկերության սեփականատեր Հրաչ Կապրիելյանի կողմից իր հասցեին վերջերս հնչեցված մեղադրանքները:
ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դեմ «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդման հիման վրա Ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Բնականաբար մեզ համար թշնամի պետության հետ ցանկացած երկկողմ հարաբերություն մեր գործընկեր երկրներից պետք է մտահոգի, որովհետև այնուամենայնիվ հարաբերության մի կողմը մնում է Ադրբեջանը, որը հայտնի է իր ավանտյուրիստական մոտեցմամբ քաղաքականությանը և Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պետության հետ հարաբերությունը շահարկել կամ, այսպես ասած, աղավաղելով ներկայացնել տարածաշրջանային իր գործողությունները:
ՀՀ ոստիկանությունը 31.6 մլն դրամի սարքավորումներ է ձեռք բերել՝ ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության» ծրագրի շրջանակներում:
Տեսանյութում ներկայացված է ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ասուլիսը։ Հիշեցնենք, որ ՌԴ նախխագահի այս այցը Բաքու աչքի է ընկնում պատվիրակության աննախադեպ մեծ կազմով, ինչի վրա Պուտինը ուշադրություն է հրավիրել ասուլիսի ժամանակ։
168.am-ը «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ Գևորգ Դոստուրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Վազգեն Մանուկյանը խնդրել հետաձգել ակցիան և ի՞նչ է առաջարկել դրա դիմաց: Ի պատասխան Գ. Դոստուրյանն ասաց, թե Հանրային խորհրդի նախագահը պարզապես արձակուրդում է ու խնդրել է հետաձգել ակցիան՝ դրան մասնակցելու համար:
Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հուսով են, որ իրենց որդին ողջ-առողջ կվերադառնա: Նրանք նաև բաց նամակ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով միջնորդել, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջան կատարելիք իր այցի ընթացքում խոսի հայ ռազմագերուն վերադարձնելու մասին:
iPhone-ի նոր մոդելը կունենան iPhone 5S անվանումը: Սարքավորումը կունենա իր նախորդին նման դիզայն, սակայն կթողարկվի նաև ոսկեգույն:
Դատախազը վերացրել է քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի որոշումը և հարուցել քրեական գործ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկված Ֆելիքս Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
2013թ. օգոստոսի 16-ին, ժամը 12.00-ին տաքսիների վարորդների կողմից հայտարարված ակցիան հետաձգվում է ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի խնդրանքով:
BlackBerry Ltd. ընկերությունը հայտարարել է հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի ընկերության զարգացման ռազամավարական հնարավորությունները, ներառյալ` ընկերությունը վաճառելու հնարավորությունները:
Արտադրողը կկենտրոնանա Windows 8 և Intel պրոցեսորների արտադրության վրա, որոնց հետ Windows RT-ն համատեղելի չէ:
Համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը լրագրողներին պարզաբանել է, որ խոսքը գնում է նավթի փոխադարձ մատակարարումների մասին:
Այս մասին թերթին հայտնել են նրա անանուն աղբյուրները:
Սույն թվականի օգոստոսի 13-ին ժամը 11:00-ի շրջակայքում ոստիկանները Երևանի քաղաքապետարանի հարակից այգու զուգարանի մոտից բերման են ենթարկել հուլիսի 26-ից Երևանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանության պահանջելով նստացուցի աջակից Սպիտակ քաղաքի բնակիչ Միհրան Մելքոնյանին:
Վլադիմիր Պուտինն իր հերթին գոհունակություն է հայտնել Ադրբեջանում ռուսաց լեզվի պահպանման ու դասավանդման մակարդակի կապակցությամբ: