
Տղաների և աղջիկների անունների թոփ տասնյակները Հայաստանում

2013թ. հունվար-մայիսին Հայաստանում ծնվել է 15 հազար 863 երեխա, որոնցից 7335-ը՝ աղջիկներ, 8528-ը՝ տղաներ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ նորածին աղջիկների անունների թոփ տասնյակի առաջին հորիզոնականում է Նարե անունը (այդ անունով կոչել են 372 աղջիկների): Դրան հաջորդում են Մարի (285), Մանե (269), Միլենա (253), Անի (228), Անահիտ (192), Մարիամ (184), Մարիա (182), Էլեն (171) և Աննա (156) անունները:
Հայաստանի հայրիկներն ու մայրիկներն իրենց որդիներին առավել շատ նախընտրել են կոչել Դավիթ (514), ապա Նարեկ (451), Գոռ (272), Հայկ (244), Ալեքս (228), Արման (184), Տիգրան (183), Էրիկ (176), Սամվել (175) և Ալեն (169):