Մեծ բավականություն եմ ստանում, երբ տեսնում եմ «սյունյաց ողջույնների» հեղինակներին կզած վիճակում․ Միքայել Նահապետյան

Հասարակական գործիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչքան էլ որ զազրելի լինի դա տեսնելը, միևնույն է, ես համարում եմ, որ այն ինչ կատարվում է Գորիսում, ամենաարդար բաներից մեկն է, որ տեղի է ունեցել վերջին 8 տարում:

Առհասարակ մեծ բավականություն եմ ստանում, երբ տեսնում եմ «սյունյաց ողջույնների» հեղինակներին կզած վիճակում: Որովհետև Նիկոլ Փաշինյանի ողջ սրիկայությամբ հանդերձ չէր կարելի խուլիգանությունը դարձնել ընդդիմադիր լինելու չափանիշ: Առողջ հասարակությունը միշտ մերժելու է խուլիգանությունը՝ չնայած որ իրենց տան խոհանոցում կարող է նույն կերպ արտահայտվել իշխանությունների մասին: Այդ մարդիկ վերարտադրել են Նիկոլին 2021 թվականին ու հետո գնացել բուկետ բռնել:

Ես իմ ամբողջ էությամբ զզվում եմ մրոտներից՝ քաղաքական, կենցաղային ու բոլոր տեսակի մրոտներից: Չկա՛ սոլիդարություն այդ մարդկանց նկատմամբ հիմա, չի՛ եղել երբ նրանք ընդդիամադիր հերոսներ էին, չի՛ լինելու հետո, երբ նրանք նորից ընդդիմադիր հերոսներ լինեն:

Վերջում ուզում եմ մի օգտակար դիտարկում անել՝ Նիկոլ Փաշինյանը ունի երկու տեղակալ կառավարությունում, երկուսը՝ կուսակցությունում՝ բոլորը ճամբարափոխ գործիչներ են: Նա ԱԺ փոխնախագահ է դարձրել երկու մարդու՝ ովքեր էլի ճամբարափոխներ են:

Գլխավոր շտաբի պետ է մի մարդ, ով ստորագրել է 2021թ. ԳՇ հայտարարության տակ, հետո պաշտոն է վերցրել Նիկոլից: Ասածս ինչ է՝ շատ գնահատելի որակներ ունեք, միքիչ ավել ժրաջանություն և կբացվեն ձեր առաջ նորանոր դռներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930