Ըստ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրենի՝ կազմակերպությանը մնալու է ոչ թե 70 տոկոս, այլ հարկատեսակները հանած, շատ ավելի չնչին մասը:
Գյումրիում քառորդ դար է, ինչ հարյուրավոր ընտանիքներ բնակվում են «ժամանակավոր կացարաններ» կոչվող վագոն-տնակներում: Դրանք վաղուց շարքից դուրս են եկել և պարզապես բնակության համար ոչ պիտանի են դարձել: Վագոն-տնակներում սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող այս տեսանյութը Գյումրիի առավել […]
Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին, ժամը 23:55-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը:
Օգոստոսի 6-ին, ժամը 11.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչ` 1990 թ. ծնված Ա. Հ.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Վճարովի ավտոկայանատեղերի անօրինականության մասին տեղեկությունները ապատեղեկատվություն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը:
Պայմանավորվածության համաձայն` օգոստոսի 5-ին, Գեղեցիկ Վ.-ն երեխայի վաճառքի համար Ալլա Հ.-ից պահանջել և ստացել է 7.000 դոլար, իսկ մնացած 8.000 դոլարը, ըստ նախնական պայմանավորվածության, Ալլա Հ.-ն Գեղեցիկ Վ.-ին պետք է հանձներ մի քանի օրվա ընթացքում:
Ազգը գտնվում է պառակտված վիճակում:
Գյուղացիների մի մասը հայտնել է, որ կրակոցների մի մասը դիպել է իրենց տներին ու ավտոմեքենաներին:
Ակնկալվում է, որ գործարքը կիրականացվի 60 օրվա ընթացքում:
Արդեն 5 ժամից ավելի է` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարները 1 տասնյակից ավելի հրշեջ-մեքենաներով փորձում են մարել Բագրատունյաց փողոցի վրա գտնվող, նախկին շինգործարանում առաջացած խոշոր հրդեհը:
Նրանցից 15-ը հոպիտալացվել է, որոնց մեծ մասն արդեն իսկ դուրս է գրվել Կեմերի ու Անթալիայի հիվանդանոցներից:
Ենթադրյալ լրտեսի ձերբակալությունն իրականացվել է Իրանի հարավ-արևելյան հատվածում գտնվող Քերման նահանգում:
«Օգոստոսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վարդաշատ գյուղում: Ինքնասպան է եղել համայնքապետի աշխատակազմի ղեկավար Հակոբ Հակոբյանը»
Քարնին չի բացառել, որ ահաբեկչություններ կարող են իրականացվել նաև այդ տարածաշրջանի սահմաններից դուրս, այդ թվում նաև ԱՄՆ-ում:
«Ինձ համար անընդունելի է, որ ազգի, ընտանիքի և ազգային արժեքների մասին խոսող մարդիկ այդքան հեշտությամբ կարող են վիրավորել անհատին, կնոջը, ընդ որում՝ շատ արժանավոր, հարգված, ինտելեկտուալ, գիտնական կանանց»:
«Քչերը գիտեն, որ այս քանդակի հեղինակը նկարիչ Արամ Ավագյանն է, որն ապրում է Ստեփանակերտում և մեծահարուստների պատվերներով քարակերտ արձաններ է կերտում»:
Սիրիայի կառավարական ԶԼՄ-ները և ընդդիմադիր աղբյուները դեռ չեն հաստատել իրանական հեռուստաալիքի հաղորդումը
«Հայաստանում ոչ մի աղանդավոր չի ընդունում, որ ինքը աղանդավոր է՝ պնդում է, որ միայն ինքն ու իր խումբն են գտել դեպի Աստված միակ ճիշտ ճանապարհը»։
Ակցիան անցկացվելու է «Դիմակայություն ընդդեմ հեղաշրջման» կարգախոսի ներքո:
«Արդեն 3 ամիս է, ինչ Հայաստանի կենսաթոշակառուները ժամանակին չեն ստանում իրենց հասանելիք գումարը: Անվերջ ինչ-որ ցուցակների անճշտության խնդիրներ են առաջանում: Մարդիկ բացահայտում են, որ իրենք չկան ցուցակներում և ձեռնունայն տուն են գնում»:
ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ Իրանը պետք է հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկի՝ պատասխանելու համար իր միջուկային ծրագրի հետ կապված միջազգային հանրության մոտ առկա խոր մտահոգությանը:
Թերթն ընդգծում է, որ նրանց քննարկած օբյեկտը կարող էր ենթարկվել ամենալուրջ ահաբեկչական հարձակման՝ սկսած 2001 թվականի սեպտեմբերի 11-ից:
«ԿԸՀ որոշմամբ՝ թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կանցկացվի ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն»:
Նախագահ Սարգսյանի Թեհրան մեկնումը ավելի քան օրինաչափ էր։ Ավելի քան՝ նկատի ունենալով Թեհրան-Երևան հարաբերությունները, մեր երկրի ցամաքային կիսաշրջափակված լինելը եւ իրանյան ելքի կաեւորությունը սահմանային ընդհանուր համապատկերի պարունակում։
Աբեն ընդգծել է, որ Ճապոնիան աշխարհի միակ երկիրն է, ով վերապրել է միջուկային ռմբակոծություն:
«Վերաքննիչ քրեական դատարանը երեկ սկսեց ՀԱԿ ակտիվիստների գործի քննությունը: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդել է դատարանին փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը, սակայն միջնորդությունը մերժվել է»:
Բանակցությունների առարկան պետք է լինի միջուկային ռազմական ծրագրից Իրանի հրաժարվելը:
Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել:
Ասադովն իր հերթին հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման օգտին: