Հայաստանը մի գիշերում չի ԵԱՏՄ մտել, Ռուսաստանից էլ CEPA-ն ստորագրելիս ճնշում չի եղել. Էդուարդ Շարմազանով

«Ինչո՞ւ ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը որոշեցին անդամակցել ԵԱՏՄ-ին և Մաքսային միությանը, որովհետև դա բխում էր Հայաստանի տնտեսության շահերից. Տասնյակ-միլիարդավոր դոլարներ են հոսել մեր պետական բյուջե 2013թ. ընդունված այդ որոշման արդյունքում: Այդ բանակցություններն ընթացել են երկար ժամանակ հենց Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: ԵԱՏՄ անդամ պետություններն ասում էին՝ քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ երկրների հետ, դա հնարավոր չէ: Սերժ Սարգսյանը կարողացավ համոզել նրանց, և Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ: Հիմարություն է ասել, թե այդ որոշումը կայացվել է մի գիշերվա ընթացքում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ աբսուրդ կլիներ գտնվել մի անվտանգային համակարգում, Ռուսաստանի հետ ունենալ բազմաթիվ երկկողմ պայմանագրեր ու ինտեգրվել այլ միավորման մեջ:

«Ես հո գիտե՞մ, որ 2013թ. մայիս-հուլիս ամիսներին ՀՀԿ-ում այդ հարցը քննարկվել է, և դա եղել է բացառիկ ճիշտ որոշում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930