
Վանաձորում առքուվաճառքի զոհ դարձած երեխային տեղափոխել են մանկատուն

Ոստիկանության Տաշիրի բաժնի միջնորդությամբ՝ երեխան, ում երեկ պատրաստվում էին վաճառել Վանաձորում, տեղափոխվել է մանկատուն: Ոստիկանությունը միջնորդոթյան մեջ նշել է, որ մայրը` Ս.Ավետիսյանը, չունի բավարար պայմաններ և հնարավորություն` երեխայի լիարժեք խնամքը իրականացնելու համար: Մայր ու աղջիկ մինչ հուլիսի 22-ը բնակվել են Լոռու մարզի Պրիվոլնո գյուղում: Երեխայի հոր մասին տեղեկություններ հայտնի չեն:
Հուլիսի 22-ին երեխան հանձնվել է Վանաձորի մանկատուն, այնուհետ՝ 10 օր անց, մայրը գնացել է և նոտարական վավերացումով հրաժարվել աղջկանից: Երեխան հուլիսի 22-ից մինչ օրս բնակվում է մանկատանը և փաստացի երեխայի խնամքը իրականացվում է Վանաձորի մանկատան կողմից:
Այս դեպքում ուշագրավ է այն հանգամանքը, թե ինչպես է գնորդը համաձայնել երեխայի դիմաց վճարել մորը, երբ երեխայի խնամքով օրենքով պետք է զբաղվեր մանկատունը, կամ, ասենք, ինչպե՞ս եղավ, որ մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը ևս հայտնվեց այս պատմության մեջ:
Ի դեպ, հականշական է նաև այն հանգամանքը, որ Վանաձորի մանկատան տնօրենի անունը մեկ անգամ չէ, որ հայտնվում է նման պատմություններում: