«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 15-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Հովսեփյան փողոցից «Իժ-2715» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արտյոմ Խ.-ին:
Օգոստոսի 18-ին նախատեսվող «Էյր Արմենիա» ավիաընկերության առաջին՝ Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է և դեռ պարզ չէ, թե այն երբ է կայանալու: Ինչպես 168.am-ին հայտնեցին ընկերությունից, Airbus 320 օդանավը, որ պետք է սպասարկեր թռիչքը, դեռ չի բերվել Հայաստան: Այն սպասվում է հաջորդ շաբաթ:
Վարտիք-պատյանները ստեղծված են iPhone-ների համար: Ճապոնացի դեռահասների շրջանում այս պատյանները համարվում են ամենանորաձևն ու համարձակը:
Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ ամբաստանյալը տվել է խոստովանական ցուցմունքներ և անկեղծորեն զղջացել կատարածի համար: Այլ խոսքով՝ հարսին պարբերաբար ծեծելը մեր երկրում արժե 100.000 դրամ:
Հայաստանի պաշտպանության նախարարը «մի քիչ իրատեսական» չի համարում Ադրբեջանին 4 միլիարդ դոլարի ռուսական զենքի վաճառքի մասին հայտարարությունները:
Տիգրան Վարյանի գործով առաջին ատյանի դատավճռի հրապարակումից հետո տուժող կողմը՝ Վանո Վարյանը և նրա ներկայացուցիչ՝ Արթուր Սաքունցը ունեին բազմաթիվ դժգոհություններ, որոնք պատրաստվում են ներկայացնել ՀՀ վերաքննիչ դատարանում:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոզա Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Փաստաբան Լևոն Գյուլումյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ապացույցներ կեղծելու մեջ։ «Փաստինֆո»-ի հավաստի տեղեկությունների համաձայն, օրերս փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպել է մրցույթ-քվեարկություն` պարզելու այն քաղաքի անունը, որը հաջորդ տարի կհռչակվի երիտասարդութան մայրաքաղաք:
«Շատ ցավալի կլինի, եթե վարկերի տոկոսադրույքները կրկին բարձրանան: Բիզնեսը չի գոյատևել ու առավել ևս չի գոյատևի վարկերի տոկոսադրույքների բարձրացման դեպքում: Վարկային տոկոսները երբեք նորմալ չեն եղել, որ արտադրությունը կարելի լինի զարգացնել, հատկապես թեթև արդյունաբերության մեջ, որ կոպեկների վրա է աշխատում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը
Էկո Պատը գտնվելու է Գյումրիի Վարդանանց հրապարակին կից Չերազի փողոցում, և հենց այդ վայրն ենք ընտրել, որպեսզի տեսանելի լինի բոլորին և այդպիսով ձևավորվի Էկո մշակույթ` այլընտրանքային կանաչապատման միջոցով:
Հենց այդ փոսի պատճառով էր, որ մեկ ամիս առաջ գյուղացին իր «ջորիով» բախվեց ԱԱԾ աշխատակցի թանկարժեք Ինֆինիտի ավտոմեքենային: «Ջորու» վարորդի հմտության շնորհիվ էր, որ մեքենաներից և ոչ մեկը չհայտնվեց ձորում: Վարորդը մեքենան հարվածել էր էլէկտրասյանը և վերջնականապես ջախջախել այն` այդ կերպ խուսափելով ձորն ընկնելուց:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի ընկերության տնօրեն և հայտնել, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, ոմն Արամ Երևանի Սարալանջի փողոցի թիվ 101 հասցեի մոտից փախցրել է իրենց ընկերությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարզպետարանում հանդիպեց համայնքների ղեկավարների և գյուղատնտեսության ոլորտին առնչվող հիմնարկների տնօրենների հետ:
Այսօր Արաքսի հողերի 80 տոկոսը չի մշակվում: Գյուղում բոլորն էլ հող ունեն, սակայն տարեցտարի հողագործությունից հրաժարվողների թիվն ավելի է աճում: Սյս տարի ընդամենը 10 հեկտար ցորեն է ցանվել:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքներն ամենաշատն են Լոռիում՝ 20,833, ապա Երևանում՝ 17,891, Շիրակում՝ 16,679, և Գեղարքունիքնում՝ 14,482:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծի գործով դատաքննությունը:
Բաղրամյանի գյուղապետ Բաբկեն Շահբազյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Բաղրամյան գյուղի ջրանցքն ընկած 12-ամյա Մռազ Սմոյանի դին հայտնաբերվել է:
Առատաշեն-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես Ե-230» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ներքին Շենգավիթ թիվ 11 փողոցի հատվածում քաղաքացիները՝ հիմնականում երիտասարդներ փրկարարների հետ որոնողական աշխատանքների արդյունքում կարողացան մոտ 20 մ երկարությամբ, 1մ լայնությամբ և 3մ խորության փոսից դուրս բերեն երիտասարդ տղային, ում շտապօգնության բրիգադը տեղափոխեց հիվանդանոց:
Աբովյան քաղաքում գործում է մեկ համայնքային գրադարան, որը մեկ մասնաճյուղ ունի՝ կրկին Աբովյան քաղաքում: Ընթերցողների պակաս գրադարանը երբևէ չի ունեցել, թեև տեղեկատվական տեխնոլոգիաներն արել են իրենց «սև գործը»:
Նա ուներ տեսողության խնդիրներ, շփոթվել ու անցել է սահմանը: ՊՆ-ն դիմել է Կարմիր խաչ, այն կապ է հաստատել Ադրբեջանի Կարմիր խաչի հետ, որ զերծ մնանք այնպիսի երեւույթներից, որ ցույց տվեցին. կեղծ թարգմանություն, ադրբեջանական համազգեստով Հակոբին ներկայացնելը հեռուստացույցով, որ արագ կապ հաստատվի նրա հետ եւ բոլոր այն հայտարարությունները, որ մենք անում ենք, փոխանցվի Հակոբին:
Մեր քաղաքն այնպիսի պրոբլեմների մեջ է, ինչպիսիք չունի Հայաստանի որևիցե այլ բնակավայր: Բնակչության 15 տոկոսն անօթևան է, 48 տոկոսն աղքատ է` պաշտոնական տվյալներով, փողոցների 80 տոկոսն ավերակ է: Հարկավոր է 60-80 միլիարդ դրամ, որպեսզի փողոցները խելքի գան:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սարքը արտասանում է դեղի անվանումը և տալիս է դրա պատկերը: Գործիքը նաև հիշում է անհատական բժիշկների անունները, բժշկական ապահովագրության մասին տեղեկատվությունը և այս կամ այն դեղի մոտակա վաճառակետը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների կանխարգելման և բացահայտման աշխատանքներին վերաբերող խնդիրներ:
Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն արտագնա խորհրդակցություն է անցկացրել Մարալիկում, որին ներկա են եղել քաղաքապետը, ավագանու անդամները, գլխավոր մասնագետներն ու մարզպետարանի բաժնի պետեր:
Չի բացառվում, որ մի գեղեցիկ օր Ռուսաստանը հայաստանյան արտահանողների առջև նույնպես փակի իր դռները, ինչպես դա արեց ուկրաինացիների դեպքում։
«Անիծվածների մայլա» կամ չորրորդ փողոց: Այս հասցեում է բնակվում Դալարիկի շուրջ 200 բնակիչ: Բնակվել՝ հարաբերական իմաստով: Այս փողոցի 20 բազմաբնակարան շենքեր համարվել են երրորդ և չորրորդ կարգի վթարային: Դա նշանակում է, որ ամենաաննշան ցնցման դեպքում շենքերը գետնին կհավասարվեն:
Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ աչքի ոսպնյակի վնասվածքով և դեմքի մասում ստացած այրվածքներին բնորոշ քերծվածքներով բուժօգնության է դիմել 1951 թ. ծնված Սերյոժա Ա.-ն, որը բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է: