Մենք պատշաճ պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատեհության, և ըստ Հայաստանի Հանրապետության շահի. Ռուբեն Ռուբինյանը՝ Հաջիևի մասին

Մենք պատշաճ պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատշաճության, ըստ պատեհության, և ըստ Հայաստանի Հանրապետության շահի, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հայտարարություններին պատասխանելու մասին

«Այս հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ չեն լինելու ներվայնացնող թեմաներ, իհարկե լինելու են և կան, լինելու են հայտարարություններ, որ քո ինքնությունը եռում է մեջդ, բայց ո՞նց պետք է մենք սրան վերաբերենք, գնահատական տա՞նք, տանք, բայց արդյոք դա նշանակում է, որ վերջ, այսքան ծանր ջանքերի, հազարավոր զոհերի, լիտրերով արյան գնով ինչ ձեռք ենք բերել վերցնենք, գցենք ջուրը, ասենք վերջ, մի բան են ասել, մեր դուրը չի եկել, ուրեմն խաղաղություն չի»,-նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930