Այս մասին հայտնել են վարչապետական ապարատի աղբյուրները:
Որպես օրինակ՝ նա բերել է (Մաքսային միության անդամներ) Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի ինտեգրման օրինակը:
ՄԱԿ-ն ավարտում է վերջին նախապատրաստությունները՝ սկսելու համար հետաքննել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին պնդումները:
Տվյալ զգուշացումն արվել է Եմենում գտնվող բրիտանական դեսպանատունն անհապաղ տարհանելու և դրա բոլոր աշխատակիցներին հայրենիք վերադարձնելու մասին երեկ կայացված որոշումից հետո:
Ազատամարտիկը դատարանին փաստաթղթեր էր ներկայացրել, որ կամավոր ընդգրկվել է չորրորդ գումարտակի կազմում, ուներ այն տեղեկանքները, որոնցում նշված էր, որ մասնակցություն է ունեցել մարտերին, իսկ 1994 թվականի ապրիլին վիրավորվել է արկի պայթյունից, ստացել է բեկորային վնասվածքներ և կոնտուզիա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը շատ փորձառու դիվանագետ է:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով ГАЗ 53-ը, որը աղբատար ավտոմեքենա է, կողաշրջվել է:
Իրավաբանները պնդում են, որ տվյալ ճամբարների կարգավիճակը հստակեցված չէ, և որ դրանք ապօրինի են:
«Չնայած այն բանին, որ ՀՀ գյուղատնտեսության ՕԵԿ-ական նախարար Սերգո Կարապետյանը մամուլով հայտարարել է, թե ինքն իր ծննդյան արարողությունը մշտապես նշում է ընտանեկան միջավայրում, սակայն այս տարի կարծես թե խախտել է ավանդույթը»:
Ոչ մի բացահայտում ցույց չի տվել, որ մենք չարաշահել ենք իշխանությունը:
«Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված նամակում բարձրացնում է այն խնդիրները, որոնք հուզում են մեզ՝ հայաստանցիներիս, աշխարհիկ թե հոգևորական»:
Դա տեղի է ունեցել հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուի համապատասխան հարցումից հետո:
«Տոյոտա Լանդ Քրաուզեր Պրադո» մակնիշի 77 VA 001 համարանիշի ավտոմեքենան, Իսակովի պողոտայում` Ոստիկանության զորքերի 10-33 զորամասի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով` հայտնվել մայթեզրին եղած ծաղկապատ գազոնում:
Ռոուհանին ընդգծել է, որ պետք չէ տվյալ հարցում զիջումներ ակնկալել Իրանից:
«Թեև դեռ երկուշաբթի օրը ավարտվել է Սերժ Սարգսյանի արձակուրդը, սակայն նա շարունակում է չերևալ հանրության աչքին, ո՛չ նախօրեին, ո՛չ էլ երեկ Սերժ Սարգսյանը, ըստ էության, որևէ գործունեություն չի ծավալել, և նրա մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում»:
Թունիսի մայրաքաղաքում երեկ երեկոյան բողոքի ակցիայի է դուրս եկել մոտ 40.000 մարդ:
««Երեկ աշխատանքից ազատվել է վարչության պետի տեղակալ Արևիկ Հովսեփյանը»:
Ահաբեկիչներն այդ նպատակով օգտագործել են ռումբով բեռնված ավտոմեքենաներ ու ֆուգասներ:
Ռոուհանին հավելել է, որ Իրանի հեռանկարային զարգացման ծրագրով նախատեսված է 24.000 մեգավատտ ընդհանուր հզորությամբ ատոմակայանների կառուցում:
«ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բավական ուրույն ճանապարհ է ընտրել ԿԲ-ում պետական գումարները խնայելու և խնայողություններ ցույց տալու համար»:
Դրա հետ մեկտեղ նա հստակություն չի մտցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպում ունենալու հարցում:
«Գործելակերպն ու խոսքերն իրար բոլորովին չեն համապատասխանում: Այդ վարվելաձևին նայողը բոլորովին չի մտածում, որ սա ազգային, ավանդական արժեքներով ղեկավարվող մարդկանց վարքագիծ է»:
«Ամռան այս տապին Հայաստանյան շուկայում նվազել է «Կիլիկիա» գարեջուրը: Սակայն պատճառը ոչ թե լայն սպառումն է, այլ, ինչպես փոխանցում են «Ժոդովուրդի» լավատեղյակ աղբյուրները, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Կիլիկիայի Հակոբին) պատկանող գործարանը գրեթե չի գործում, և նա նույնիսկ պատրաստվում է այն վաճառքի հանել»:
«Մկրտչյանի դոկտորականի հիմքում այն մանկավարժական մեթոդն է, ըստ որի, ուսուցիչն այլևս դպրոցում չպետք է դաս բացատրի, երեխաները պետք է իրար օգնեն ուսուցման պրոցեսում»:
Յոթ Եկեղեցիների քաղաք. այսպես էին կոչում Գյումրին նախկինում: Հիմա էլ քաղաքը հայտնի է իր եկեղեցիներով, սակայն, ցավոք, եկեղեցիներից դեռևս ոչ բոլորն են կանգուն վիճակում: Ճարտարապետական զարմանալի և տարբերվող առանձնահատկություններ ունեցող քաղաքում եկեղեցիները միշտ ունեցել են իրենց ուրույն տեղը:
Ամբողջ ընթացքում երիտասարդ երգչուհին ալկոհոլային խմիչք է օգտագործել: Կառնավալին նա ներկայացել է իր ընտանիքի անդամների հետ: Նրա պապիկը լրագրողներին մեծ հաճույքով պատմել է՝ որքան է ինքը հպարտանում իր թոռնիկով:
Պապարացիներին հաջողվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի կնոջը՝ Կարլա Բրունիին, լուսանկարել Ֆրանսիայի ափերից մեկում արևային լոգանք ընդունելիս:
Այս տարվա հունիսի 13-ին Երևանի Արաբկիր վարչական տարածքում տեղի ունեցած էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատման արդյունքում բազմաթիվ սպառողներ ավելի քան 24 ժամ հոսանքազրկվել են
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մտադիր է կառավարությունից 100 մլն դրամ խնդրել՝ մարզական գույք ձեռք բերելու համար: Կառավարության օգոստոսի 8-ի նիստում նախարար Յուրի Վարդանյանը կներկայացնի որոշման նախագիծը:
Ըստ «Պրայմ Կրայմ»-ի նոր տեղեկությունների՝ Դաթոն ձերբակալվել է Ռոստով մտնելիս։ Այնտեղ նա պետք է հանդիպեր իր «գործընկեր» Ալեքսեյ Զլակոմանովին (մականունը՝ Զլակ)։ Այնտեղից նրանք երկուսով պետք է մեկնեին Մոսկվա՝ գողական հավաքին մասնակցելու համար։ Դաթոն և Զլակը համարվում են գողական աշխարհի վրացական կլանի ներկայացուցիչներ։