Բաժիններ՝

Wildberries-ի հաճախորդները կկարողանան վաճառողներից զեղչ խնդրել

Wildberries-ի օգտատերերը կկարողանան հավանած ապրանքի համար վաճառողից զեղչ խնդրել. մարքեթփլեյսը որոշ ապրանքների քարտերում ավելացրել է «Զեղչ եմ ուզում» կոճակը, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Wildberries-ը գործարկում է նոր գործիք՝ «Զեղչ եմ ուզում», որի միջոցով գնորդները կկարողանան վաճառողներից անմիջապես մարքեթփլեյսում իրենց հավանած ապրանքի համար անձնական զեղչ խնդրել»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նոր հնարավորությունը կհայտնվի այն վաճառողների ապրանքային քարտերում, որոնք միացրել են այս գործիքը։ Գնորդը կկարողանա նշել, թե ինչ չափի զեղչ կուզենար ստանալ՝ 1%-ից մինչև 35%։ Զեղչ տրամադրելու որոշումը և այն ապրանքների ընտրութունը, որոնց համար հասանելի կլինի այս հնարավորությունը, թողնվում է վաճառողի հայեցողությանը։

«Հարցումները հնարավոր կլինի մշակել ձեռքով կամ ավտոմատ կերպով։ Առաջին դեպքում վաճառողն ինքնուրույն կորոշի՝ ընդունել, թե մերժել գնորդի առաջարկը։ Երկրորդ դեպքում՝ նախապես կսահմանի զեղչի առավելագույն չափը, որը պատրաստ է տրամադրել կոնկրետ ապրանքի համար»,- պարզաբանել են Wildberries-ում։

Հարցման հաստատումից հետո գնորդը կստանա անձնական պրոմոկոդ, որը կգործի 24 ժամվա ընթացքում։ Այն հնարավոր կլինի օգտագործել ընտրված ապրանքի մեկ կամ մի քանի միավոր գնելիս։

Ընկերության խոսքով՝ առաջին փուլում գործիքը հասանելի կլինի Ռուսաստանից վաճառողների համար։ Մեկ վաճառողը կկարողանա դրան միացնել մինչև 50 հազար ապրանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930