Բաժիններ՝

Կոմիտասցիները փակել են շինհրապարակի մուտքը

hetq.am-ի փոխանցմամբ՝ երեկ առավոտվանից Կոմիտաս փողոցի մի խումբ բնակիչներ փակել են Կոմիտասի 5 հասցեում գտնվող շինհրապարակի գլխավոր մուտքը, որպեսզի այդտեղով չկարողանա անցնել շինարարական տեխնիկան:

«Կոմիտասի 5»-ի հարակից շենքի բնակիչներն այդպիսով իրենց բողոքն էին արտահայտում շուրջ 4 տարի առաջ «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից սկսված շինարարության դեմ:

Շինարարության առաջին օրվանից  մինչ այսօր ընկերությունը չի կարողացել  իր ձեռքի տակ ունենալ շինարարությունն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր օրինական փաստաթղթերը, և այդ պատճառով շինարարությունը արգելապարիսպներից այն կողմ այս տարիների ընթացքում չի իրականացվել:

komitasi_5_09 komitasi_5_07

Սակայն վերջերս այն վերսկսել է. շինարարները տեխնիկա են մտցրել շինհրապարակ և սկսել են փորել շենքի հիմքը: Հարակից շենքերի բնակիչների վրդովմունքի հիմնական պատճառն այժմ այն է, որ իրենց հետ չեն համաձայնեցրել կառուցվելիք նորակառույցի նախագիծը:

Երեկ շինարարարական աշխատանքների ղեկավարը ոստիկանների հետ էր եկել հանդիպելու բողոքի ակցիա իրականացնող կոմիտասցիներին, և նրանց ներկայացրել էր շենքի կառուցման նախագիծը, որը, սակայն, չէր գոհացրել բնակիչներին:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս