Ներկայացնում ենք ամենաբարձր վարձատրվող 20 աստղերի ցանկը մեկ տարվա ընթացքում նրանց վաստակած գումարների ցանկը:
Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի առաջացման մեջ մեղադրվող բեռնատար ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ինչպես արդեն հայտնի է, փաստաբանի միջոցով խնդրել էր իրեն ուղարկել թոռան լուսանկարը: Ընտանիքի անդամներին հաջողվել է կատարել Հրաչյայի խնդրանքը, նրանք նկարն ուղարկել են կալանավայր, որտեղ գտնվում է Հրաչյա Հարությունյանը:
Բուժհիմնարկերի որոշ մասնագետներ մասնավոր զրույցներում հավաստիացնում են, որ ոչ միայն կենսաբանական թափոնները (վիրահատական միջամտության արդյունքում հեռացված մարդկանց ներքին օրգանները), այլ նաև՝ ժամկետնանց դեղորայքային հսկայական զանգվածները հատուկ սարքավորումներով այրման եղանակով ոչնչացվելու փոխարեն՝ թաղվում են Նուբարաշենի աղբավայրի հողային տարածքում
Այսօր՝ օգոստոսի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 406 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի գինը փոփոխության չի ենթարկվել։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 700 հազար դոլար։
Մարալիկի առողջության կենտրոնում ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները:
ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը կտրականապես հերքել է, որ զինդատախազությունը որեւէ ապատեղեկատվություն է տարածել:
Իշխանությունը, կարծես թե, իրավահաջորդի շատ լուրջ խնդիր ունի, և այդ պատճառով` միգուցե Սերժ Սարգսյանի համար ամենացանկալի տարբերակն այն է, որ փոխարինվի կառավարման համակարգը, և նա նախագահից անցում կատարի դեպի ուժեղ վարչապետական իշխանություն:
Օգոստոսին Կառլովի Վարի առողջարանային քաղաքում մի քանի օր անցկացնելու հնարավորություն ունեցա և, թերևս, դա ստիպեց ուշադիր ընթերցել «Ջերմուկն ու Կառլովի Վարին կհամագործակցեն» վերտառությամբ պաշտոնական հաղորդագրությունը:
Գյումրիի բազմահարկերից մեկում բնակվող Թաթարյանների ընտանիքի հինգ անդամներից չորսը, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաները, ունեն երկրորդ կարգի հաշմանդամություն: Այս ընտանիքի ապրուստի միակ միջոցը հաշմանդամության թոշակն է, որը հիմնականում ծախսում են ամենամսյա բուժզննման նպատակով Երևան մեկնելու համար:
Ի՞նչ եք կարծում` կլինեի՞ն բողոքի ակցիաներ, եթե հասարակության մեծամասնությունը վստահեր իշխանություններին և հավատացած լիներ, որ մինչև այս կամ այն թույլտվություն տրամադրելը` պատկան մարմինը մանրամասն ուսումնասիրել է բոլոր հանգամանքները։
Պտղի կարևորագույն առանձնահատկությունը հավանաբար այն է, որ այն շատ մեծ քանակությամբ յոդի միացություններ է պարունակում (ավելի շատ, քան որևէ այլ պտուղ կամ հատապտուղ, բացառությամբ վայրի սալորի կամ նույն ինքը` մամխենու)` մինչև 10 մկգ 100 գ թարմ պտղի մեջ, որը շատ կարևոր է վահանագեղձում արտադրվող տիրեոիդ հորմոնների (T3, T4) գոյացման համար։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալներով՝ 2013 թվականի 15/08-ից 23/08-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Հայաստանից արտահանվել է 319.7տ թարմ և չոր բանջարեղեն և 258.2տ թարմ և չոր պտուղներ։
Բժշկական կազմակերպության տնօրինությունը պարտավոր է վճարովի ծառայությունների գնացուցակը փակցնել բժշկական հաստատության ընդունարանում` տեսանելի վայրում և տեղադրել կազմակերպության կայքէջում:
Կարո՞ղ է Հայաստանում փոքր օբյեկտի տերը պայքարի եվրոպական սուպերմարկետի դեմ: Չի կարող` թույլ չեն տա: Սա շուկայի օրենքն է:
Օգոստոսի 26-ին Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում կայացավ հողատարածքի ապօրինի աճուրդ-վաճառք։ Խոսքը վերաբերում է այն նույն տարածքին, որտեղ արդեն իսկ հանքաքարի մշակման գործարանի ապօրինի շինարարական աշխատանքներ է իրականացնում “ԱՏ-Մետալս” ՍՊԸ-ն։
Ապօրինի ուղևորափոխադրումների պատճառով այսօր Արմավիրի ավտոկայանում գործադուլ են արել գյուղերի երթուղիները շահագործող փոխադրամիջոցների վարորդները և հրաժարավել երթուղիները սպասարկելուց:
Փրկության գաղափարը ծամված է` դեռ Գեղամյանից: Հայաստանում փրկչի գաղափարը չի աշխատում: Մարդկանց փրկիչներ պետք չեն, որովհետև դրանք միշտ իմիտացիոն են եղել, ու հիմա մարդիկ փրկիչներին այլևս չեն հավատում: Փրկությունը ժողովրդի համախմբմաբ պետք է լինի:
Այսօր՝ օգոստոսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Սյունիք` մարզում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար:
Օգոստոսի 27-ին օրվա երկրորդ կեսին կրկին սև ամպեր են կուտակվել Շիրակի մարզում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ 2013 թվականի դպրոցականների միջազգային 5 օլիմպիադաների մեդալների բաշխումը` Հայաստան,Վրաստան, Ադրբեջան:
Օգոստոսի 27-ին, տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գևորգյանի «Գոշավանք» ֆիլմի օն-լայն պրեմիերան: Ֆիլմում փորձ է արվել լույս սփռել վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության այս անկրկնելի հուշարձանի հիմքում դրված բացառիկ կոդերին՝ գաղտնագիտության տեսանկյունից:
Մոռացե՞լ են՝ մի քանի տարի առաջ ինչպես էր. մենք ապրել ենք, չէ՞, այդ ամենը, տեսել ենք, որ ազատ արտահայտման հնարավորություն չի եղել: Փառք Աստծո, այսօր կա, ուզում են` չլինի՞… Հրահրենք, որ չլինի ազատ խոսք, հա՞… ո՞րն է իրենց ուզածը:
Նշենք, որ վերջերս քաղաքապետարանի կողմից հրապարակված ցանկի համաձայն՝ այդ երթուղին սպասարկվում է «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից։
Սակայն այս հիվանդությունն ունեցող մարդիկ պնդում են, որ Հայաստանում նման հիվանդների թիվը «խայտառակ» մեծ է, պարզապես ելնելով հասարակական կարծրատիպերից` հիվանդությունը թաքցնում են:
Հունվարի 1-ից «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը Արցախում անասնագլխաքանակի արհեստական սերմնավորման ծառայություններ կներդնի:
Այսուհետ դպրոցներում կթույլատրվեն միայն կրթության եւ գիտության նախարարության կողմից երաշխավորված աշխատանքային տետրերն ու գրքերը:
Այս քննարկմանը ներկա Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևն էլ հայտարարեց, որ հայերը և ռուսները միևնույն` բյուզանդական ժառանգության կրողներն են: Հանդիպման հայ մասնակիցներն էլ «տակ չմնացին» Ռուսաստանին գովելու և մեծարելու հարցում, իսկ նրանցից մեկն էլ՝ խորհրդային սպաների միության նախագահը, բառացիորեն ասաց. «Փառք ռուս ժողովրդին, որ մեզ փրկել է ամենատարբեր փորձանքներից»:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի փոխանցմամբ՝ օգոստոսի 26-ի դրությամբ մթերող կազմակերպությունների կողմից ընդունվել է շուրջ 316 տոննա դեղձ, արտահանվել` 300 տոննա, որից 115 տոննան՝ «Սպայկա» ընկերության կողմից:
2013 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստանալ Ձեր պարզաբանումները ստորև ներկայացվող հարցադրումների վերաբերյալ: