
Սպանության մեղադրանքով Գորիսից բերման է ենթարկվել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ԼՂՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 21.30-ին, Գորիս քաղաքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1985 թ. ծնված Մարատ Ս.-ն, որը ս/թ հուլիսի 3-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի (սպանություն) մեղադրանքով: