Լ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011-ի ապրիլի ամսից մինչև 2013-ի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում երկու և ավելի մարմնավաճառների օգտագործելով, իր կողմից ղեկավարվող Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 47 հասցեում գտնվող «Մուշ» արտադրական կոոպերատիվին պատկանող շոգեբաղնիքը՝ գույքային օգուտ ստանալու նպատակով օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն պայմաններ և պարագաներ:
Ինչպես գիտենք, կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս վարորդը պետք է լինի ամրակապված և չփոխադրի անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների:
Տարոնիկում ջուր կրելու 2 տեղ կա. մեկը՝ գյուղապետարանի դիմացի աղբյուրն է, մյուսն էլ գյուղից դուրս է՝ 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնահոս հորը հետաքրքրական անուն ունի՝ Վանուշի հոր, իսկ թե ինչո՞ւ Վանուշի, գյուղացիները դժվարանում են պատասխանել, սակայն նշում են, որ հայտնի ինքնահոս հոր հնարավոր է հասնել միայն ավտոմեքենայով:
Այն քաղաքներում, որտեղ ձմերուկը հազվադեպ է հանդիպում, այն համարվում է բավական թանկարժեք բանջարեղեն: Հենց այդ պատճառով էլ վերջերս մոտ 8 կգ կշռող ձմերուկը դարձել է աշխարհում ամենաթանկը:
Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, պաշտոնատար անձ, կոչումով փոխգնդապետ, խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 73-89 հոդվածների պահանջները:
Որպես գլխավոր տեղաբաշխող ընտրվել են երեք հեղինակավոր ընկերություններ` «Deutsche Bank AG, London Branch»-ը, «HSBC Bank plc»-ը և «J.P.Morgan Securities plc»-ը
Վթարի հետևանքով վարորդ Ս. Մաղաքյանն ու նրա ուղևորներ, Ստեփանավան քաղաքի բնակիչներ, 14-ամյա Վրույր Մաղաքյանը և 21-ամյա Վահե Վահրադյանը, մարմնական վասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:
Լոռու մարզի Շնող համայնքում օրերս բռնկված հրդեհի հետևանքով վնասվել են նաև պտղատու այգիներն ու խաղողի այգիները: ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության տրամադրած տվյալների համաձայն` օգոստոսի 6-ին, ժամը 13:29-ին հրդեհ է բռնկվել Շնող համայնքի «Դուզ» կոչվող այգիներում:
Աճարկուտ համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը բուսաբուծությունն ու անասնապահությունն է, զբաղվում են նաև մեղվաբուծությամբ: Գյուղը գազաֆիկացված չէ: Աճարկուտում այժմ բնակվում է 50 ընտանիք: 70 աշակերտի համար կառուցված դպրոցն այժմ ունի ընդամենը 11 աշակերտ:
Հուլիսի 31-ից Հայաստանի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը Կապանի «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում (նախկին «Դինո գոլդ մայնինգ քամփնի») ստուգումներ է սկսել: Այն տևելու է 75 օր:
Վարչապետն իր խոսքում ամենահաջողված ծրագրերից է համարել անապահով ընտանիքների երեխաների հանգիստն ամառային ճամբարներում կազմակերպելու նախաձեռնությունը: «Քանի որ մենք այժմ ձևավորում ենք 2014թ. պետբյուջեն, պետք է մյուս տարի 1500-ով ավելացնել երեխաների թիվը»- եզրափակել է վարչապետը:
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հակոբ Ինջիղուլյանի հայրն այսօր հանդիպել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք խոստացել են ամեն ինչ անել՝ իրենց տղային վերադարձնլու համար:
Ըստ ИА REGNUM ռուսական լրատվամիջոցի` Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը մեկնել է հանգստի և նրան փոխարինում է օգնականը` Անիկինը: Լրատվամիջոցը նաև ներկայացնում է, որ Մարգարյանի աշխատանքը դժվարանում է հայերենին չտիրապետելու պատճառով:
Հայկական կողմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համատեղ քայլեր են ձեռնարկում Հ. Ինջիղուլյանի նկատմամբ մարդու իրավունքների միջազգային չափանիշների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով նախատեսված բոլոր երաշխիքներն ապահովելու և վերջինիս հնարավոր սեղմ ժամկետում հետ վերադարձնելու ուղղությամբ:
Իսկապես, շատերը կարող են զարմանալ «Պատրիարքի քաջությունից», սակայն միայն խորագետները կմտածեն, որ Պատրիարքի ընտրած ճանապարհը շիտակ չէ և չի բխում Հայ Առաքելական Եկեղեցու շահերից:
Հայաստանում մանրածախ առևտրի ոլորտը դեպի կենտրոնացում է գնում՝ մանր խանութները հետզհետե վերանում են և ավելանում են խոշոր խանութները: Այսպես՝ այս տարվա կիսամյակային տվյալներով, Հայաստանում մանրածախ առևտրով զբաղվում է 11,614 խանութ, այն դեպքում երբ դեռ 2 տարի առաջ կար 12,599 խանութ:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանն այսօր քաղաքապետարանի մոտ բանավիճում էր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ: Օսիպյանը տիկին Բախշյանին հարցնում էր` ինչո՞ւ նա չի ասում, որ ակտիվիստների արածը` քաղաքապետարանի մոտ կարմիր գծեր քաշելը, սխալ է:
Լիճք համայնքի գործող գյուղապետ Գնել Գրիգորյանը, նախկին գյուղապետ Շամս Հայրապետյանը համագործակցելով մարզային բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ բիզնես նպատակով վաճառել են Լիճք համայնքին ու բնությանը պատկանող հանքային ջրի աղբյուրը:
Ծրագրի իրականացումը կարժենա 18,5 մլն եվրո, որի վարկային միջոցներն արդեն իսկ նախատեսված են երկկողմ համաձայնագրով: Այժմ գերմանական բանկը պատրաստ է 350 հազար եվրո դրամաշնորհով իրականացնել նպատակային ուսումնասիրություն՛ մինչև ծրագրի հիմնական փուլի մեկնարկը:
Օգոստոսի 08-ին, 10-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 09-ին տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ըստ Թալինի բժիշկների, երեխան ծայրահեռ ծանր վիճակում է, ուստի շտապօգնության հատուկ մեքենայով նրան տեղափոխում են Երևան:
Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանություն հրավիրված ակտիվիստների նկատմամբ իրականցվում է վարչական վարույթ. նրանք օրենքին համապատասխան պատասխանատվության կենթարկվեն:
iOS 7-ը Apple ընկերության բջջային օպերացիոն համակարգը ունի մի շարք նոր հնարավորություններ: Օպերացիոն համակարգի յուրաքանչյուր նոր բետա տարբերակի հետ մի նոր փոքր հնարավորություն է ավելանում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ 433-Ա հրամանի հիման վրա «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «քամած մածուն», «մածուն 3.2%», «կաթ պաստերացված», «թան», «կաթնաշոռ 2%», «կաթնաշոռ 9%», «թթվասեր» արտադրատեսակներից 2013 թվականի հուլիսի 29-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
«Այսինքն, տոկոսներով ՀՆԱ-ն պիտի աճի, բայց թվերով պիտի պակասի։ Է, մինչև ե՞րբ։ Երևի ժամանակն է բոլորին պատմելու քյավառցի գնդապետի անեկդոտը»։
Կամավորական աշխատանքների կարևորությունը հասարակության ներսում առկա և խորացող անտարբերությանը զուգընթաց գնալով աճում է: Ներկա սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրականության հետ հաշտվել, նշանակում է՝ գնալ դեպի կատարյալ կործանում:
Մուրսիի կին Նաջլա Մահմուդը, ելույթ ունենալով իսլամիստ ցուցարարների առջև, հայտարարել է, որ իր ամուսինը «կվերադառնա շուտով»:
Ինչպես հայտնի է՝ այսօր Երևանի քաղաքապետարանի մոտակայքից հինգ ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանություն: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով՝ տղաները ոստիկանություն հրավիրել են կարգ խախտելու պատճառով. ակտիվիստները կարմիր ներկով ներկել են մայթը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Սևակ Մ.-ն և Անդրանիկ Ա.-ն Ավանի Դուրյան թաղամասից բերման են ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է հետաքննություն:
Այս մասին է վկայել Միացյալ թագավորության Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունը: