Ժամը 20:10-ի սահմաներում ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող «Մուլտի Գրուպ» գազալցակայանի խաչմերուկում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և կա գազի արտահոսք:
Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ:
Երեւան քաղաքի Նոր Նորքի բնակիչ Կառլեն Խաչատրյանը մեղադրվում է իր կնոջը ծեծելու, ապա նաև սուտ մատնություն կատարելու համար։
Ասել՝ պարզապես ուխտագնացություն, կստացվի չասել ոչինչ: Եվ բնավ լուսաբանելու առիթ չէր լինի, եթե Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու երիտասարդաց միության երիտասարդներն այս անգամ անհավանական երթուղի ընտրած չլինեին:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի զինծառայողի կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ սուտ մատնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Լճաշենի 185-ամյակի տոնակատարության ընթացքում Գեղարքունյաց թեմի հոգևոր առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց նոր կառուցվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք «հարցազրույց է տալիս ադրբեջանական ANS հեռուստաալիքին»։
2012թ. հանրապետության ասպիրանտուրա ունեցող 47 գիտակրթական կազմակերպություններից 14-ը բարձրագույն ուսումնական հաստատություններ են, 30-ը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներ և 3-ը` այլ գիտական կազմակերպություններ:
Օգոստոսի 11-ին սնկային թունավորման հերթական դեպքն է գրանցվել Վանաձորում: Ժամը 13:50-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխել սնկային թունավորում կասկածանքով Վանաձոր քաղաքի Սունդուկյան 57 հասցեի բնակիչներ՝ 1960թ. ծնված Հայկ Վերանյանին և 1984թ. ծնված Վազգեն Վերանյանին: Ըստ բժիշկ Մարտիրոսյանի` հիվանդների վիճակը ծանր է:
Պաղպաղակի արտադրության մեջ բուսայուղ օգտագործած ընկերությունները շարունակում են խաբել սպառողներին և իրենց արտադրանքը ներկայացնում են որպես «պաղպաղակ», մինչդեռ գործող չափանիշներով դու «բուսական պաղպաղակ» է և պետք է մակնշման մեջ պարտադիր կիրառվի «բուսական» բառը:
Այնպիսի տպավորություն է, որ մարզի բոլոր գյուղերի «ճակատագրերը» միանման են. կիսակառույց եկեղեցիներ, անմխիթար վիճակում գտնվող փողոցներ, ջրի, աշխատատեղի խնդիր ու արտագաղթ:
Զինվորի մայրը ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ դեպքի նախորդ օրն Հակոբը զանգել է տուն և ասել է, որ իր մոտ ամեն ինչ լավ է:
Անցած շաբաթ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայում նվազել է 0.94%-ով՝ կազմելով 407.25 դրամ: Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալները կազմել են 16.78 մլն դոլար, ինչը 2.16 անգամ ավելի է, քան նախորդ շաբաթ:
Այսօր Երիտասարդության միջազգային օրն է, որը նշում են նաև Երևանում:
168.am-ի հետ զրույցում Արագածոտնի Միրաք գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 75-ամյա Նուրի Հասոյանը բազմաթիվ խնդիրներ էր մատնանշել, որոնք, ըստ նրա՝ առկա են իրենց համայնքում:
Ըստ որոշ տեղեկությունների, նոր արտադրանքը կունենա ավելի բարելավված տեսախցիկ և պրոցեսոր, ինչպես նաև մատնահետքերի համար նախատեսված սենսոր, որը նախատեսված է անվտանգության համար:
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը շարունակվում է հետազոտությունների ենթարկվել:
Հատուկ քննչական ծառայությունը դեռ քննարկում է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտակայքում տեղի ունեցածի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի դիմումը:
Ոչ շատ հեռու անցյալում, ընդամենը հինգ-վեց տարի առաջ, Սևի դաշնագրի և հատկապես Վիլսոնյան իրավարար վճռի մասին հոդված գրողները նկատվում էին առավելապաշտներ, ամբոխահաճոյական նպատակներով շարժվողներ, ասպարեզականներ նույնիսկ (կարիերիստ իմաստով):
Գյուղացիական տնտեսությունները հույս ունեն, որ այս տարի կկարողանան ստացված հացահատիկն իրացնել շահավետ գներով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 13-23-ը կգտնվի արձակուրդում, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
ՈՍԿԻ` գնման գին` 15602.57 (-395), բացթողնման գին` 16959.32 (-429.34), ԱՐԾԱԹ` գնման գին` 238.43 (-1.53), բացթողնման գին` 259.16 (-1.67), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17484.48 (+79.58), բացթողնման գին` 19004.87 (+86.5), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8798.48 (-83.19), բացթողնման գին` 9563.56 (-90.43):
Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում կրկնուսույցներին, և ինչպե՞ս եք պայքարելու դրա դեմ, Արմինե Սուքիասյանը պատասխանել է. «Եթե տեսախցիկներ ունենամ դասասենյակներում, աշակերտները կրկնուսույցների կարիք չեն ունենա»:
Երբ չորս տարի առաջ ճարտարապետ Արտակ Ղուլյանին առաջարկեցին Էջմիածնի Մատենադարանի շենքի նախագիծը ստեղծել` արդի և հին ճարտարապետության ներդաշնակ միաձուլմամբ պատկերացրեց մատենադարանի տեսքը:
Կենտրոնական բանկի նախագահի օգոստոսի 7-ի որոշումով գրանցումից հանվել է «Սեֆ Ինտերնեյշնլ ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն» ՍՊԸ-ի «Մեղրի» ներկայացուցչությունը, և գրանցվել է «Սեֆ Ինտերնեյշնլ ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն» ՍՊԸ-ի «Մեղրի» մասնաճյուղը:
Հայտնի մոդել Նաոմի Քեմպբելն այս օրերին իր հանգիստն է վայելում Իսպանիայում: Այդ ընթացքում պապարացիներին հաջողվել է լուսանկարել Քեմպբելին:
Օգոստոսի 12-ին, ժամը 16.15-ին տեղեկություն է ստացվել, որ հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են խեղդվող երեխա:
Կուտակված ջուրը լուրջ վտանգ է սպառնում նաև բարձրահարկ շենքի հիմքին: Քանդակագործը հայտնեց նաև, որ ահազանգել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 ծառայություն, սակայն այնտեղից ոչ մի օգնություն չի ստացել:
Եթե նրանք մահանան, ապա անգամ շները չեն ուտի նրանց մարմինը:
Ամերիկյան դոլարի՝ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրված արժեզրկումը շարունակվում է նաև ընթացիկ շաբաթվա առաջին օրը։ Այսօր՝ օգոստոսի 12-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407 դրամ։ Ուրբաթ օրվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.06%-ով կամ 0.25 դրամով։