Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում հնչած կրակոցների գործով որոշ փորձաքննություններ ավարտվել են և արդյունքները փոխանցվել են պաշտպանական կողմին:
Մինչև 1920-ական թվականները սպիտակ գույնի սպիտակեղենը պարտադիր էր համարվում մարդկանց կենցաղում: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ ֆրանսիացի ամուսիններ Մադելին և Դանիել Պորտալտները բացեցին ներքնազգեստի մի փոքրիկ խանութ: Նրանց բիզնեսը բարգավաճեց և շատ շատերը հետևեցին նրանց՝ բացելով ներքնազգեստի խանութներ:
2012թ. օգոստոս ամսին Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում շահագործման հանձնվեց Կառավարության ֆինանսավորումով կառուցված նորակառույց դպրոցը: Դպրոցի հիմնական մասնաշենքը վնասվել էր 1988թ. և դասապրոցեսը անցկացվում էր համայնքի մանկապարտեզի մասնաշենքում:
2013թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.0% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի, մրգի, շաքարավազի` 13.4-2.2% գնանկումով:
Facebook սոցցանցի օգտատերերը մինչև տարեվերջ կդիտեն գովազդային տեսանյութեր: Այս մասին հայտնել են ընկերությանը մոտ գտնվող աղբյուրները:
«Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստ Կարեն Հարությունյանը հեռուստատեսության մի քանի ներկայացուցիչներից պահանջեց հեռանալ: Նա հայտարարեց, որ հեռուստաալիքների մեծ մասը, հատկապես` «Արմնյուզը», «Շանթը» և Հանրային հեռուստատեսությունը չեն երևացել ոչ մի քննարկման ժամանակ և քաղաքացիական շարժումները լուսաբանել են կողմնակալ կերպով, իսկ այժմ եկել են նկարահանելու և դրանից «շոու» սարքելու:
Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ ներմուծվել է 1,310,411.8 հազար խորանարդ մետր գազ՝ 240.8 դոլար/հազ. խմ արժեքով: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ մաքսային ծառայության հրապարակած ցուցանիշներից:
«Ցավոք սրտի, քաղաքապետարանն ուղղակի շտապեց, գնաց բարձրացման, դուք էլ ճիշտ արեցիք՝ պայքարեցիք, մենք էլ մեր կողմից էինք ազդում` և´ գրավոր, և´ բանավոր, և´ հանդիպումներով, որպեսզի այդ հարցը լուծվի»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Samsung ընկերությունը վերջերս մի քանի նոր ապրանքանիշեր է գրանցել: Դրանց անվանումներն են. Mobile Samsung 5G, Samsung Fit, Samsung Micro, Samsung Expo, Samsung Go, Samsung Pro, S MUSICIAN: Այս անվանումներից կարելի է ենթադրել, թե ինչպիսի սարքավորումներ են լինելու դրանք:
Սամսոն Ավետյանը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, «Arrow Global Ltd» ներդրումային ընկերության հիմնադիրն ու ղեկավարը, ներկայում ՀՀ-ում Հարվարդի համալսարանի շրջանավարտների ակումբի նախագահն է: Նա նաև «A Insights» կայքի հիմնադիրն է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Panasonic KX-PRX120` 3.5 դյույմանի էկրանով սենսորային էկրանով մոդելը աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich-ով: Հիմնականում սարքը Android-ի վրա հիմնված սովորական հեռախոս է, սակայն այն նախատեսված է տնային օգտագործման համար:
Երբեմնի գործարաններն ու ֆերմաները, որոնց հիման վրա կառուցվել է Լեռնագոգ ավանը, այժմ դժվար կացության մեջ է: Գյուղից կամ արտագաղթում, կամ էլ հարևան համայնքներում օրավարձով են աշխատում:
2013թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 321,279 զբոսաշրջիկներ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.3%:
Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը tesankyun.am-ին հայտնել է, որ այս տարի պետական բյուջեի միջոցներով գյուղը աշխարհին կապող ճանապարհը վերականգնվելու է, փլվածքի գոտին շրջանցող նոր ճանապարհ է կառուցվելու:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանը հրաման է ստորագրել՝ իր տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու մասին
Հաշվի առնելով, որ ակտիվիստները ակցիան անցկացնում են եղանակային անբարենպաստ պայմաններում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց վրաններ կտեղադրվեն։ Վրանների տեղակայման աշխատանքները կմեկնարկեն վաղը ժամը 12։00-ին։
Ամռան այս շրջանում ծիրանն ամենացանկալի պտուղներից մեկն է, մանավանդ որ այս տարի այն նաև շատ մատչելի է: Պարզվում է` հայերը ծիրան են աճեցնում ավելի քան 3000 տարի:
Apple ընկերությունն արտոնագրել է բջջային սարքերի համար նախատեսված տեսախցիկ, որի կառուցվածքի մեջ օգտագործված են 3 սենսորներ:
Քաշաթաղի շրջանի մի քանի գյուղեր, ինչպես հայտնի է՝ մինչև հիմա էլեկտրական հոսանքով ապահովված չեն։ Խոսքը Եղնագոմեր, Շրվական և Սպիտակաջուր գյուղերի մասին է, որոնք ընդհանուր մի համայնք են կազմում:
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է վերակառուցված շենքերի պայմաններին, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց կարծիքը և շնորհակալական խոսքերը:
Օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 4-5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Հանքարդյունահանման ծավալները կայուն կերպով աճում են. այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 20%-ով ավելի շատ հանքաքար և պղնձի խտահանք է արտահանվել, ընդհանուր՝ մոտ 76 հազար տոննա:
Պարզվում է՝ Գեղարքունիքի մարզում չկա որևէ հակակարկտային կայան, և չի եղել և չի էլ լինի: Համենայնդեպս, գոնե այս տարի հակակարկտային կայաններ մարզում չեն տեղադրվի:
Հուլիսի 31-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ երեք երիտասարդներ բարձրացել են Գեղարդավանքի մոտակա լեռը և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տավուշի մարզում ոռոգման ջրի համակարգերի հետ կապված խնդիրների պատճառով շատ հաճախ գյուղացիական տնտեսությունները, մասնավորապես` այգիներն ու արևածաղկի դաշտերը մեկ անգամ են ջրվում կամ էլ ընդանրապես չեն ջրվում և չորանում են:
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը մտավախություն ունի, որ իր կյանքին վտանգ է սպառնում եւ պահանջում է ՀՀ իշխանություններից եւ իրավապահ համակարգից, որ ապահովեն իր անվտանգությունը: