Դոլարն էժանացավ 1.3 դրամով
Այսօր՝ օգոստոսի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.82 դրամ։ Բորսայում վաճառվել է կայացել է 2 մլն 80 հազար դոլար։
Հիշեցնենք, որ երեկ բորսայում արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել. դոլարն առաջարկվել էր 411.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չէր գերազանցել 410.5 դրամը։ Իսկ ուրբաթ օրը ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել էր 411.12 դրամ:
Այսինքն՝ ուրբաթ օրվա համեմատ դոլարն էժանացել է 1.3 դրամով կամ 0.32%-ով։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 408 դրամ, վաճառքինը՝ 411 դրամ: