Շիրակի մաՇիրակի մարզի Առափի համայնքում մեկ տուն կա, որի լույսը գիշերը չի մարվում և դրսի դուռը չի փակվում: Ընտանիքը կարոտով և հույսով տարիներ շարունակ սպասում է զինվոր որդու վերադարձին: րզի Առափի համայնքում մեկ տուն կա, որի լույսը գիշերը չի մարվում և դրսի դուռը չի փակվում: Ընտանիքը կարոտով և հույսով տարիներ շարունակ սպասում է զինվոր որդու վերադարձին:
աշխատելով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան 16 հասցեում գործող «Կարեն Հակոբյան» ՍՊ ընկերությանը պատկանող «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում, մինչև 2013 թվականի մայիսի 17-ը նպաստել է Վ. Գ.-ի, Մ. Ք-ի, Ն. Ռ.-ի, Հ. Կ.-ի, Ռ. Է.-ի, Վ. Բ.-ի, Մ. Դ.-ի, Ա. Վ.-ի, Ռ. Ա.-ի, Ն. Մ.-ի և Ա. Գ.-ի պոռնկությամբ զբաղվելուն։
«Շատ ահավոր է, ասենք՝ մենք հագանք էդ սապոգներից, տղամարդիկ էլ են հագնում, բա երեխե՞քը: Ջահել երեխեք են, էդ սապոգը հագցնենք՝ ուղարկենք դպրո՞ց, ամոթ է: Չես էլ հագցնում, ոտքից գլուխ կեղտի մեջ խրվում են»,- ասում է տիկին Անթառամը` հավելելով, որ գյուղում ջրի հետ կապված խնդիր էլ կա ու լվացք անելը կամ լողանալը լուրջ խնդիր իրենց մոտ:
«Ես խոնարհվում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի առաջ, նրանք պատմական գործողություն են իրականացրել ՝ պաշտպանելով ողջ հայ ազգի արժանապատվությունը»:
ԱՄՆ հաշվարկներով` այդ գազային գրոհի արդյունքում զոհվել է «առնավազն 1 429 սիրացի, այդ թվում` 426 երեխա»:
Պահանջարկի գինը եղել է 406.75 դրամ, սակայն դոլարի առաջարկ չի եղել։ Նշենք, որ այս շաբաթվա թնթացքում դոլարի փոխարժեքը կայուն կերպով պահպանվում էր 406 դրամ նիշի վրա։
Հավաստիացնում ենք, որ բոլոր հարցերին հաշված րոպեների ընթացքում կտրվի պատշաճ լուծում:
Վերջին հաշվով, մենք հավատում ենք, որ կարգավորումը պետք է լինի քաղաքական` բանակցությունների միջոցով:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի՝ օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի գործով այսօր հարցաքննվեցին դատակոչված 2 վկա:
«Ինքը մարզպետ է հիմա էլ ու միշտ էլ լինելու է, եթե այս դեպքը չլիներ համոզված եմ, որ միշտ էլ կլիներ մարզպետ, իրեն չէին հանի»:
2013թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 321 279 զբոսաշրջիկներ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.3%-ով:
Կարկուտից տուժած 12 հազար գյուղացիական տնտեսություններից հիմնադրամի գումարը կհատկացվի 6000 ընտանիքների, որոնք մինչ օրս որևէ օգնությունից չեն օգտվել:
Հյուսիսատլանտյան դաշիքնը չի պատրաստվում մասնակացել Սիրիայի դեմ ռազմական ակցիային:
Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանը գործում է 1921 թվականից: Տարեցտարի ֆոնդերն ավելացել են, և այսօր գրադարանում կա ավելի քան 88.000 կտոր գրականություն:
«Էյր Արմենիա» ավիաընկերության Airbus 320 օդանավը դեռ չի ժամանել Հայաստան և հսակ ժամկետը պարզ չէ, թե երբ այն կգա ու կկարողանա սպասարկել ՀՀ ուղևորներին: Ինչպես 168.am-ին հայտնեց ընկերության արտադրության պետ Վարդան Նազինյանը, միայն օդանավը ժամանելուց հետո կնշանակվի առաջին՝ Երևան-Մոսկվա չվերթը (այն նախատեսվում էր դեռ օգոստոսի 18-ին):
Ադրբեջանը, որի ձգտումը տապալել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը գնալով ավելի ակնհայտ է դառնում, սկսել է օգտագործել նոր քարոզչական հնարք:
Օգոստոսի 31-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 29-ին ժամը 03.00-ի սահմաններում Քարինջ գյուղի ծայրամասում գտնվող գոմում գայլերը հոշոտել են 30 ոչխար:
Մի խումբ ազատամարտիկներ այսօր նստացույց են սկսել Կապան քաղաքի Լեռնագործ հյուրանոցի դիմաց: Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նստացույցի մասնակիցների թիվն այս պահին հասնում է 20-ի, ևս 10 ազաարամտիկներ, նրա խոսքով, պարբերաբար միանում են ակցիային:
Սեպտեմբերի 1-ին 50 երկրներում մեկնարկում է «Վիքին սիրում է հուշարձաններ 2013» միջազգային լուսանկարչական մրցույթը, որն արդեն երկու անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես երկրագնդի ամենախոշոր լուսանկարչական մրցույթ։ Նախորդ տարի մրցույթի լուսանկարների թիվը գերազանցել է 350.000-ը։
Տավուշի մարզում այս տարի առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է: Այս մասին 168.am-ի -ի թհետ զրույցում ասաց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:
Համերգին մասնակցելու են էստրադային երգարվեստի այնպիսի սիրված ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Հասմիկ Կարապետյանը, Նարեկ Բավեյանը, Դեր Հովան, Սյուզի Շահբազյանը, Անահիտ սիմոնյանը, Համլետ Գևորգյանը, Արմինկան, Վարդան Բադալյանը, Սուսաննա Պետրոսյանը, Արթուր Ալեքը և այլոք:
Ա.Խաչատրյանի գնահատականով՝ կեղծված կոնյակի ծավալները խիստ նվազել են, բայց երաշխիք չկա, որ բելառուսական շուկայում կեղծված կոնյակ չի կարող լինել: Սակայն, ըստ նրա, ՀՀ-ից կոնյակի շատ լավ արահանում է իրականացվում Բելառուս, մասնավորապես «Պեռնո Ռիկար» ընկերության կողմից
Ես գիտեմ, որ հիասթափություն ու ցավ կա բոլորիս սրտում, բայց հետևեք, թե ինչ է կատարվում մեր երկրում, ազատամարտիկներ, երիտասարդներ, արդարության պահանջներ Երևանում, Վանաձորում և այլ բնակավայրերում… սա նշանակում է, որ մեր պայքարը հաղթական է, և որ ձեր քվեն իզուր չէ:
Առողջապահության նախարարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում հոգեբուժական կենտրոնների բարեկարգման ուղղությամբ:
«Որպես իրավաբան` կարող եմ ասել, որ, զուտ իրավագիտական տեսանկյունից, խորհրդարանական համակարգը ժողովրդավարության ավելի մեծ պոտենցիալ ունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Վահե Ստեփանյանը` խոսելով Հայաստանի կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ քննարկումների թեմայով:
Հարակից բազաներով ստացված տեղեկությունների ընտրանքային կարգով ստուգմամբ պարզվել է, որ թեև 8 նպաստառու ընտանիքների անապահովության միավորը ՍԾՏԳ-ի կողմից զրոյացվել և նպաստի վճարումը դադարեցվել է, սակայն ավելի վճարված 279.500 դրամ գումարը չի վերադարձվել:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը խնդրել է ԿԽՄԿ-ին տեղեկացնել փախստականի ծնողներին և հարազատներին, որ նա բարեհաջող կերպով տեղափոխվել է անվտանգ, ապահով, բարեկեցիկ և ժողովրդավար երկիր, որտեղ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Երջանիկ Խ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է հափշտակված 422.000 դրամը և 5 դոլարանոց թղթադրամի պատռված կտորը:
Բանավեճերից ու քվեարկությունից հետո ես չեմ խոսել նրա (Օբամայ) հետ: