
Ակցիա՝ «Գրավել պայմանական շինությունը կամ պարալիզացնել պայմանական օբյեկտի աշխատանքը» (լուսանկարներ)

Այսօր ժամը 19:00-ին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցան «Գրավել պայմանական շինությունը կամ պարալիզացնել պայմանական օբյեկտի աշխատանքը» քաղաքացիական գործողության տեսական և գործնական պարապունքները: Ինչպես ավելի վաղ հայտնել էին ակտիվիստները՝ որպես պայմանական շինություն ընտրված է Երևանի քաղաքապետարանը:
«Նախ քննարկում ենք այն դեպքերը, որոնց դեպքում քաղաքացիները իրավունք են ստանում կատարել նման գործողություններ, այնուհետև անցնում ենք գործնական պարապունքներին: Իրական իրավիճակին ավելի մոտեցնելու համար կարող եք ձեզ հետ բերել ոստիկանության կողմից կիրառվող միջոցներին դիմակայելու գործիքների, հարմարանքների մուլյաժներ (հակագազ, ծաղրածուի քիթ, ջուր, թղթե վահան և վերջապես՝ զարկ տվեք ձեր երևակայությանը)»,- ասված էր ակտիվիստների՝ «Գրավել պայմանական շինությունը կամ պարալիզացնել պայմանական օբյեկտի աշխատանքը» ֆեյսբուքյան էջում: