Բաժիններ՝

Երիտասարդական պալատի փոխարեն կկառուցվի Արարատ լեռը խորհրդանշող բնակելի համալիր (լուսանկարներ)

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հայ ճարտարապետները՝ «Ֆորեսթ Ֆուլթոն» ընկերության մասնագետների գլխավորությամբ, մշակել են գրասենյակային-բնակելի հսկայական համալիրի նախագիծ: Համալիրը կրելու է «Ժանյակաձև բլուր» (Lace Hill) անվանումը: Այն կլինի Արարատ լեռան կրկնօրինակը՝ բնակելի շենքի տեսքով: Նախագիծը մշակվել է «Ավանգարդ Մոթորս» ընկերության հանձնարարությամբ: Արհեստական բլուրը, որը կառուցվելու է Երիտասարդական պալատի փոխարեն, ունենալու է 85.000 քմ տարածք: Համալիրի ողջ մակերեսը, որը նման է լինելու մեղվափեթակի, կկառուցվի երկրաչափական անկանոն ձևերով: Հեռվից այն նման կլինի Գեղարդավանքին: Ճարտարապետները նշում են, որ համալիրը դառնալու է Երևան քաղաքի՝ վաղուց վատթար վիճակում հայտնված կենսակերպի որակի բարելավմանը տանող առաջին քայլը: Արհեստական բլրի վերին մասը մասամբ ծածկված կլինի խոտածածկով: Բացի այդ, համալիրի վերնածածկի վրա աճեցվող բույսերը հնարավորություն կտան թռչուններին բնակվել այնտեղ: Կանաչապատ տարածքների ոռոգման համար կօգտագործվի տեխնիկապես զտված ջուր, իսկ երկրաջերմային հորերը կապահովեն համալիրի ներսում համապատասխան ջեմաստիճանը:

Շենքի հարավային, արևելյան և արևմտյան կողմերում կկառուցվի ուղևորների և հեծանվորդների համար նախատեսված հսկայական այգի: Բնակարանները տեղակայված կլինեն համալիրի հարավային մասում, որտեղ ընկնում են արևի ուղիղ ճառագայթները: Բնակարաններից բնության հիասքանչ տեսարան կբացվի դեպի Արարատ լեռը: Գրասենյակները տեղակայված կլինեն բլրի հյուսիսային լանջով: Առաջին հարկում կգործեն խանութներ, ռեստորաններ, ցուցասրահներ, կինոթատրոն և բժշկական կենտրոն:

Eritasardakan01 Eritasardakan02 Eritasardakan212

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս