Վրաստանից ԱՄՆ արտահանձնված ՌԴ քաղաքացուն սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում

Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությունը սեպտեմբերի 8-ին հայտնել է, որ Վրաստանից ԱՄՆ արտահանձնված Ռուսաստանի 36-ամյա քաղաքացի, ծրագրավորող Սերգեյ Ֆիլիմոնովին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ֆիլիմոնովը սեպտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ներկայացել է դատարան։ Նրան մեղադրում են բանկային հաշիվներին չարտոնված մուտք գործելու և միջոցներ գողանալու նպատակով միջազգային կիբերխարդախության սխեմային մասնակցելու համար։ Նա չի ընդունել իր մեղքը։

Հետաքննության տվյալներով՝ 2023 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբերը Ֆիլիմոնովը և նրա հանցակիցներն օգտագործել են կեղծ կայքեր, որոնք նման են ամերիկյան ֆինանսական հաստատությունների կայքերին։ Նրանք օգտատերերին ուղարկել են կեղծ բանկային էջեր, որտեղ օգտատերերը մուտքագրել են իրենց հաշվի մուտքի տվյալները։

Ֆիլիմոնովը մեղադրվում է նաև բանկային և էլեկտրոնային խարդախության, դավադրության և անձնական տվյալների ծանրացուցիչ հանգամանքներում յուրացման համար։

«Եթե բոլոր մեղադրանքներով մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է առնվազն երկու և առավելագույնը 175 տարի ազատազրկում»,- հայտարարել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930