Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:

Նախարարը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Կողմերն ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930