Գիշերը ժամը 04:00-ի սահմաններում հարազատները սեփական միջոցներով Արմավիրի Բ/Կ են բերում Վռամ Խլղաթյանի դին: Այդ նույն վարորդը մահացածի հարազատների միջոցներով 10 լիտր բենզին է լիցքավորում բենզալցակայանից և, 5000 դրամ հոնորար վերցնելով, մահացածի դին տեղափոխում է Այգեվան:
Տավուշի մարզի Աղստև գետի վիճակն, ի տարբերություն նախորդ տարիների, քիչ թե շատ բարելավվել է: Մասնավորապես մեկ ամիս առաջ Իջևանի քաղաքապետարանը մեծ տեխնիկա է իջեցրել գետը՝ հեռացնելով ողջ աղբը:
Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից մինչև Ապարան ճանապարհահատվածը առավոտյան և երեկոյան ժամերին վարորդների համար իսկական պատուհաս է դառնում: Հենց այդ ժամերին է, որ անասուններին տանում են արածելու և երեկոյան էլ ետ բերում:
ԿՀՎ-ն օգնել է հեղաշրջման ծրագրմանն ու իրականացմանը:
Այս տարվա երկրորդ եռամսյակում ՊԵԿ հաշվետվություններ ներկայացրած 94,582 տնտեսվարողներից 43,488-ը կամ 46%-ն իրենց հաշվետվությունները ներկայացրել են էլեկտրոնային եղանակով:
Նա մեղադրվում է լրտեսության եւ պետական դավաճանության, ինչպես նաեւ պաղեստինական ՀԱՄԱՍ-ի հետ համագործակցության մեջ:
Շիրակի մարզի ներկայիս դժվար իրականության մեջ փորձում ենք լուսավոր տեղ ստեղծել, որտեղ մարդիկ` երեխաները, երիտասարդներն ու տարեցները կկարողանան զարգացնել իրենց կարողություններն ու հմտությունները:
Լոռու մարզում գրեթե ամեն ամիս քարաթափումներ են լինում, որոնք, բարեբախտաբար, ողբերգական ավարտ չեն ունենում: Առավել վտանգավոր են մարզի Վանաձոր-Ալավերդի և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները:
Առողջարանային գոտիներում չեն եղել եւ չկան բախումներ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի որոշման արդյունքում օգոստոսի 1-ից 500-ից ավելի հայաստանյան խոշոր ընկերություններ զրկվել են պետական գնումներին մասնակցելու իրավունքից՝ պարտադիր աուդիտի պահանջը չանցնելու կամ աուդիտի բացասական եզրակացություն ստանալու պատճառով։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը պատրաստվում է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացնել վճռաբեկ բողոք:
Գրանցման համար ԿԸՀ է դիմել 34 սուբյեկտ, որոնցից երեքը մերժում են ստացել:
Նորածնին սպանած մայրը իր բողոքը հիմնավորել է նրանով, որ դատարանը հաշվի չի առել իր խնամքին մինչև 14 տարեկան երկու անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը և իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթները չկիրառելը ծանր հետևանքներ կառաջացնի ընտանիքի և երեխաների համար:
Գյումրիի օրհներգի ընտրության հարցի վերաբերյալ Գյումրիում տեղի է ունեցել հանրային քննարկում. ներկայացնել է երկու տարբերակ:
Օրեր առաջ կազմակերպությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացել է պատասխան գրությունը, որով հայտնվել է, որ քանի որ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսանում, ուստի նամակը որպես ահազանգ ուղարկվել է ՀՀ ոստիկանության պետին ՝ նամակում նշված հանգամանքները օպերատիվ ճանապարհով ստուգելու համար:
Հայաստանում միլիոնավոր դոլարների ներդրում կատարած, սակայն հետագայում իր հիմնադրած ընկերությունը սնանկացված հայտնաբերած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը օրեր առաջ Հայաստանում հանդիպել է Մաշտոցի 33-ումց տուն գնած, սակայն խաբված հերթական գնորդ Լուսինե Գյուլխասյանի հետ:
Օգոստոսի 19-ին, ժամը 19.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ավազի հանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները: Այս մասին հաղորդում է ԱԻ նախարարությունը
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հույս էր հայտնել, որ թյուրքալեզու պետությունների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովներից մեկը հնարավոր կլինի անցկացնել Լեռնային Ղարաբաղում: Գյուլը նման հայտարարություն արել էր Ադրբեջանի Գաբալա քաղաքում:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Ուկրաինայի Քաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Իգոր Շևլյակովը, Կիևի որոշումն անխախտ է և ընտրած քաղաքական կողմնորոշումն անփոփոխ:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Կապանի քաղաքապետարանը նախատեսել է համայնքի տարածքում կանգնեցնել Ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան:
Այսօր` օգոստոսի 19-ին հրապարակվել է կանանց թենիսի վարկանիշային աղյուսակը: Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը պահպանել է իր նախորդ դիրքը և շարունակում է զբաղեցնել 422-րդ դեղը:
Վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից հատուկ տեխնիկաների օգտագործմամբ: Քաղաքացիների և շտապ օգնության բժիշկների օգնությամբ դուրս են բերել հրշեջ
Օգոստոսի 18–ին Փարաքար գյուղում անցկացվելիք Գինեգործական վերնիսաժը, նախևառաջ, հնարավորություն կտա հայ սպառողին ավելի լավ ճանաչել երկրում արտադրվող գինին, ուրբաթ հայտնել է միջոցառման կազմակերպիչ, «Արենի» փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։ Այս մասին գրում է ԱՌԿԱ-ն։
Սպանությունն իրականացվել է կիրակի:
Օգոստոսի 19-ին, ժամը 16.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 39 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 19-ին, ժամը 17.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.20-ի սահմաններում Արագածոտնի մարզի Զովասար գյուղի բնակիչ` 1966թ. ծնված Գ.Մ.-ն դաշտում խոտ հնձելիս կայծակահարվել է և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ:
Հայկական հարցով պետք է զբաղվեն ոչ թե պատմաբանները, այլ՝ պատգամավորները:
Հայաստանյան չինովնիկների շրջանում, տարբեր աղբյուրների հավաստմամբ, ևս քիչ չէ արտասահմանյան բանկերում գումարներ ու ակտիվներ ունեցողների թիվը:
Իսլամական հեղափոխության պահակազորի գեներալ Ալի Ֆազլին հայտարարել է, որ համապատասխան առարկան կոչվելու է «պաշտպանության նախապատրաստում»:
Ճիշտ է՝ հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է: