Թուրքիան երեխաների աղքատության ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է

Թուրք հետազոտող Ինան Մութլուն, հիմնվելով «EuroStat»-ի տվյալների վրա, ցուցանիշներ է հրապարակել Թուրքիայում երեխաների աղքատության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Թուրքիան երեխաների աղքատության ցուցանիշով եվրոպական երկրների շարքում 1-ին տեղում է։

Ըստ նրա՝ աղքատության կամ սոցիալական մեկուսացման վտանգի տակ գտնվող երեխաների ցուցանիշը կազմում է 37.6%: Նման իրավիճակում գտնվում է 8 մլն 122.000 երեխա։ Անչափահասների չքավորության ցուցանիշով Թուրքիային հաջորդում է Մակեդոնիան, որտեղ երեխաների այն կազմում է 34.2%։

Երեխաների աղքատության կամ սոցիալական մեկուսացման ցուցանիշները ցածր են նաև Սլովենիայում (12.5%) և Նիդերլանդներում (12.7%)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930