Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետությունում այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում գրանցվել է 9543 հանցագործություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից ավելի է 948-ով կամ 11%-ով։
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի նախաձեռնությամբ ստուգայց է իրականացվել Գյումրիում գտնվող «Գլենդել հիլզ» շինկազմակերպության շինհրապարակներ:
Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտի ընկերությունների հասույթը այս տարվա հունվար –հուլիս ամիսներին կազմել է 4 միլիարդ 180 միլիոն դրամ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10.8%-ով։ Միայն հուլիս ամսին ոլորտի հասույթը կազմել է 555.3 միլիոն դրամ՝ 15.8%-ով ավելի քիչ քան հունիսին։
«Вымпелком» ընկերությունը (առևտրային նշանը՝ «Билайн») փակել է Չեչնիայում գործող բոլոր գրասենյակները՝ իր աշխատակիցների և հաճախորդների անվտանգության նկատառումներով։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ընկերության հյուսկովկասյան տարածաշրջանային ներկայացուցիչ Իլյա Զախարովին։
Ազատամարտիկների տեղեկացմամբ՝ նրանք Կապանում կլինեն դեռեւս 3 օր եւ կշարունակեն իրենց նստացույցերը նաեւ մյուս մարզերում:
Միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի հաշվին Հայաստանում իրականացվող շինարարության ծավալները 2013 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում նվազել են 25.9 տոկոսով՝ կազմելով 2.6 միլիարդ դրամ։
Բակո Սահակյանն Ադրբեջանի կողմից վերջերս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գերության մեջ հայտնվելը քաղաքական շոուի վերածումը համարել է սադրիչ քայլ, որը խախտում է բարոյականության եւ միջազգային իրավունքի նորմերն ու դրույթները:
Այն, որ եթե մենք անգամ դեսպան կունենանք ՀՅԴ շարքերից` ի դեմս Վահան Հովհաննեսյանի, Լևոն Մկրտչյանի, չի նշանակում, որ դադարելու ենք լինել ընդդիմություն. սա պարզ է: Մեր ընդդիմություն լինելը պայմանավորված չէ նրանով, որ մեզ տեղ էին տալիս կամ տեղ չէին տալիս:
Երեկ կառավարությունը հերթական՝ արդեն երրորդ անգամ հօգուտ «Լոկալ Դիվելոփըրզի» բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչեց Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքը:
Ամեն գտնված հանքը շահագործելուց առաջ կառավարությունը պետք է հասկանա, թե ժողովրդի համար դրա շահը որն է: Կառավարությունը պետք է լավ ուսումնասիրի նման առիթները:
Օգոստոսի 31-ին, ժամը 16.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի խոսքով, իրենց բուհում մոտ 300 ուսանողներ 140 մլն դրամի վարձավճարների պարտքեր ունեն, սակայն իրենք երբեք ուսանողին վարձավճարը չմուծելու պատճառով չեն հեռացնում բուհից, քանի որ նրանք եւս կարող են համալրել արտագաղթողների շարքը:
Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում նպաստառու գործազուրկների թվաքանակը կազմել է ուղիղ 10 000 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի առաջին օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին:
Եթե չկա ընտրական մեխանիզմը, ցանկացած կառավարման համակարգ նույնն է դառնում: Բայց այստեղ հարցն այն է, թե դրանցից ո՞րն է ավելի շատ մրցակցային պայմաններ ապահովում:
Սիրիայի վրա ցանկացած ռազմական հարձակում կարող է լուրջ ազդցույուն ունենալ տարածաշրջանի վրա եւ քաոսի սպառնալիք եւ անկայունություն ստեղծել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարելիք այցից առաջ օգոստոսի 31-ին մասնակցել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի վերակառուցված միջնակարգ դպրոցի բացմանը:
Օգոստոսի 26-30-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,609,724 ԱՄՆ դոլար 405.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 93,376,238 ԱՄՆ դոլար 406.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արաբական ալ-Ջազիրա հայտնի հեռուստաընկերության կայքը հրապարակել է քարտեզ, որում նշվում է, թե որտեղ են տեղակայված ամերիկյան ռազմածովային ուժերը և ռազմաբազաները և որ քաղաքներին և օբյեկտներին կարող են նրանք հարվածել:
«Փոխանակ մենք գոհ լինենք, շնորհակալություն հայտնենք՝ եկել ենք, բողոքում ենք: Ես չեմ հասկանում՝ մեր երկրում ի՞նչ է կատարվում»,- բորբոքված ասում էր կանանցից մեկը:
«Եթե փախստականները նման տեմպերով շարունակեն գալ, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ վերածվել հումանիտար աղետի»:
Երեխան հիվանդանոցից դուրս է գրվել 08.04.2013թ.-ին «Գիրշպրունգի հիվանդություն» ախտորոշմամբ: Այժմ գտնվում է Հայաստանում` բժիշկների անընդհատ վերահսկողության տակ, ստանում է պրոֆիլակտիկ բուժում, հատուկ կեր, որը ծնողները մեծ դժվարությամբ են ձեռք բերում Մոսկվայից ` Nutrilon Pepti Gastro: էդմոնը 2-րդ վիրահատության կարիքն ունի, որն արժե 6000 ԱՄՆ դոլլար:
Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 30-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և հաշվի օպերատորների գործունեության կարգը» կանոնակարգ 5/15-ը և ՀՀ կենտրոնական բանկի 2014-2015 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հովհաննես Շիրազ-100», «Էդուարդ Իսաբեկյան-100» և «Ոսկան Երևանցի-400» հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները:
Քիչ առաջ Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանին Ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխել են քննչական մեկուսարան:
Գիտեք, որ մենք վաղուց ենք բանակցություններ վարում մեր ամերիկացի գործընկերների հետ այս հարցի կապակցությամբ: Ինչ վերաբերում է մասսայական ոչնչացման ցանկացած տեսակի, այդ թվում` քիմիական զենքի հնարավոր կիրառմանը, ապա այդ հարցի վերաբերյալ մենք ունենք հետևողական դիրքորոշում և կտրականապես դեմ ենք դրան և դատապարտում ենք, եթե այդ փաստն ապացուցվի…
Ռուսաստանի նախագահը ամերիկացի գործընկերներին կոչ է արել քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ապացույցները ներկայացնել ՄԱԿ-ի տեսուչներին եւ ԱԽ-ին:
Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Բ. Խ.-ին (1980 թ.), ով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ԲԿ: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
«Փակ շուկայի» տարածքից բերման ենթարկվելուց մոտ երեք ժամ անց, 17։30-ի սահմանում, Ոստիկանության Կենտրոն բաժանմունքից ազատ է արձակվել Արեն Մանուկյանը եւ բերման ենթարկված բոլոր ակտիվիստները։
Այսօրվա բանիմաց ու հայրենասեր երիտասարդներից մենք ակնկալում ենք նվիրում ու աշխատասիրություն, կրթության և գիտելիքի նոր վերաարժևորում` ի շահ մեր երկրի ու ժողովրդի: Բարձրակարգ գիտելիքներով որակյալ մասնագետ լինելն արդեն դարձել է ժամանակի պահանջ, օրվա հրամայական:
Այսօր՝ օգոստոսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի բնակիչ, 29-ամյա Արգամ Քոչարյանը, վարելով Mitsubishi Pajero մակնիշի 03 VV 300 համարանիշի ավտոմեքենան, Ճամբարակ քաղաքում վրաերթի է ենթարկել 3-ամյա Թելման Բաբայանին: