Բաժիններ՝

Տրանսֆերտներն ավելացել են

Այս տարվա հունիսին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղակված մասնավոր փոխանցումների (տրանսֆերտ) ծավալը կազմել է 160 մլն 921 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 11.3%-ով: Տրանսֆերտների մեծ մասը՝ 141 մլն 173 հազար դոլարը, ՀՀ փոխանցվել է Ռուսաստանից, իսկ 6 մլն 251 հազար դոլարը՝ ԱՄՆ-ից:

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ նույն ամսին ՀՀ-ից ոչ առևտրային նպատակներով արտահոսքը կազմել է 25 մլն 108 հազար դոլար, և դրա մեծ մասը՝ 14 մլն 801 հազարը կրկին ուղարկվել է ՌԴ: Արդյունքում՝ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց ուղարկված զուտ ոչ առևտրային ներհոսքը կազմել է 135 մլն 813 հազար դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս