
Նոր բջջային հավելվածը թույլ է տալիս բացել կողպեքները առանց բանալիի (տեսանյութ, լուսանկարներ)

Բանալիները այլևս կարող են պետք չգալ. Kwikset Kevo կոչվող նոր հավելվածի շնորհիվ կարելի է բացել դռները սովորական սմարթֆոնի միջոցով: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Հավելվածը տեղադրելով սմարթֆոնի կամ պլանշետի մեջ՝ կարելի է բացել դուռը: Այն իրենից ներկայացնում է «կոդերի բազա»` տարբեր կողպեքների համար, որոնք տեղադրված են տանը կամ գրասենյակում: Դուռը բացելու համար օգտվողը կարող է այլևս մի փունջ բանալիներ իրեն հետ ման չտալ: Պետք է պարզապես կպնել կողպեքին, որը Bluetooth-ի օգնությամբ կճանաչի սմարթֆոնը` իր մեջ տեղադրված Kwikset Kevo հավելվածով, և դուռը կբացվի:
Ճիշտ է, որպեսզի կողպեքները փոխգործակցեն հավելվածի հետ, դրանք անհրաժեշտ է նախ փոխարինել հատուկ «խելացի» կողպեքներով, որոնք կարող են աշխատել հավելվածի հետ: Այս ամենի արժեքը 220 դոլարից մի փոքր ավելի է:
Դեռևս հավելվածն աշխատում է միայն iOS օպերացիոն համակարգով սարքավորումների հետ, թեև հետագայում լույս կտեսնի նաև դրա Android և BlackBerry-ի հետ աշխատող տարբերակները: