Բաժիններ՝

Սեռական բնույթի հանցագործության հատկանիշներով քրեական գործը հարուցված է

Ըստ «Փաստինֆոյի»՝ մամուլում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին հասցեագրված բաց նամակ է հրապարակվել, որտեղ հեղինակը նշում է, որ արդեն 40 օր է՝ ինքը իր նկատմամբ սեռական բնույթի հանցագործության մասին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել մինչ օրս  ոչ քրեական գործ հարուցելու կամ այն մերժելու և ոչ իրեն իբրև տուժող ճանաչելու մասին որոշում չկա:

Այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կայքի թղթակիցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից հաստատել են, որ  տուժողից դիմում ստացել են հուլիսի 30-ին, որից հետո, ըստ քննչական պատկանելության քննության առնելու համար, այն ուղարկել են Ոստիկաության Էրեբունու բաժին:

Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելու մասին կայքի հարցին, դատախազությունից հայտնել են, որ մամուլում ճիշտ չի ներկայացվել և որ ոստիկանությունում դեպքի առթիվ քրեական գործ հարուցվել է դեռևս հուլիսի 22-ին, ՀՀ Քր օր-ի 139-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս