Մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպությունը (Human Rights Watch) կոչ է անում Թուրքիային հրաժարվել արտակարգ իրադրության պայմաններում ոստիկանությանը տրված իշխանության հավելյալ լծակներից։ Այն նաեւ կոչ է անում այս երկրի կառավարությանը՝ ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ հետաքննիչին տալ Թուրքիա այց կատարելու արտոնություն։
Օբաման գոհունակություն է հայտնել ԻՊ դեմ պայքարում միջազգային կոալիցիային միանալու հարցով Թուրքիայի և Իրաքի միջև երկխոսության առկայության առնչությամբ:
Ռմբակոծումները դադարեցնելու մասին տեղեկությունները դեռեւս չեն հաստատվել։ Հայտարարությունը նույնիսկ հակասում է Մեծ Բրիտանիայից գործող Մարդու իրավունքների հարցերով Սիրիայի դիտակ կազմակերպության դիտորդներից ստացված տեղեկություններին։ Կազմակերպությունը հաղորդում է շաբաթ օրը վերսկսված օդային գրոհների մասին։
Իրաքյան բանակը ԱՄՆ-ի և այլ երկրների աջակցությամբ շարունակում է առաջխաղացումը դեպի Մոսուլ, որը վերջին երկու տարիների ընթացքում հանդիսանում է կարևոր հենարան, «Իսլամական պետություն» խմբավորման և այսպես կոչված «խալիֆայության» համար, որը իր կենտրոնն է հռչակել սիրիական Ռաքքա քաղաքը: Մոսուլի անկման պարագայում Ռաքքան կլինի հաջորդը:
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստը նվիրված է լինելու նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին, որի նախապատրաստման հարցերով զբաղվող ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին զեկուցելու են իրենց արած-չարածների մասին, իսկ նա էլ ներկաներին տեղեկացնելու է, թե, ըստ իրեն, ինչպես է լինելու ՀՀԿ համագումարը:
Հետազոտության համաձայն, 20-րդ դարասկզբին տղամարդիկ կանանցից երկու անգամ (ավելի ճիշտ 2,2 անգամ) ավելի հաճախ էին ալկոհոլ օգտագործում, կանանցից երեք անգամ ավելի հաճախ էին հարբեցողությամբ զբաղվում եւ, համապատասխանաբար, 3,6 անգամ ավելի հաճախ էին վաստակում ալկոհոլի հետ կապված լուրջ հիվանդություններ, օրինակ՝ լյարդի ցիռոզ:
Միայն Հոկտեմբերի 27-ի արդյունքում Հայաստանը կարող էր դառնալ ներքնապես և արտաքնապես այնքան խոցելի, որ տեղի ունենար ապրիլյան պատերազմն ու ՊՊԾ գնդի գրավումը։
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավ ր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի:
Սիրիական բանակը շարունակում է հարձակումը ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ Հալեպի հարավարևմտյան մասում գտնվող շուկայի շրջանում:
Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվել էին, թե արդյոք նախարարության ուսումնական կենտրոնը, որի մասին շատ է խոսվել և որի վրա ահռելի ծախսեր են արվել, և որի մասին լուրեր էին տարածվել, թե վաճառքի է հանվելու, «կգլխատվի՞»:
«Համախմբում» կուսակցությունը դեռ հստակ որոշում չունի՝ ինչ ձևաչափով է պատրաստվում մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին; Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտի միավորման վերաբերյալ ՀԱԿ-ի հայտարարությանը, նշեց, որ ընդհանրապես իրենք քաղաքական ուժերի հետ կո նսուլտացիաները հեռանկարային են համարում, սակայն դրա մասին կխոսեն այն ժամանակ, երբ կքննարկեն ու վերջնական որոշում կունենան:
Միջազգային կազմակերպությունները պահանջել են Ադրբեջանին հեռացնել Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն նախաձեռնության (EITI) անդամ երկրների ցուցակից:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 27-ին աշխատանքային այց կկատարի Փարիզ, ուր հանդիպում կունենա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ:
Այդ ցանկում կա մի անսպասելի անուն՝ թուրք ամերիկացի Մուխտար Քենթը, որը «Կոկա-կոլա» ընկերության նախագահն է: Նրա հայրը՝ Նեժդեթ Քենթը, եղել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նյու Յորքում, որտեղ էլ ծնվել է Մուխտարը: Նա սովորել է Թուրքիայի Մերսին քաղաքի միջնակարգ դպրոցում: Ինչպես արդեն գիտենք, Քլինթոնը որպես իր մրցապայքարի գործընկեր ընտրեց ոչ թե Մուխտար Քենթին, այլ Թիմ Քեյնին…
«Գլխավոր նպատակն այն է, որ լինի հանրային վերահսկողություն օրինականության նկատմամբ և բացառվեն խախտումները` ապօրինի քվեարկություններ, բռնություններ, քվեաթերթիկների հետ մանիպուլյացիաներ և այլն»,- ասաց Լ.Զուրաբյանը` հավելելով, որ ոչ ոք Քրեական օրենսգիրքն ուղիղ եթերում խախտելու ցանկություն չի ունենա:
«Կառավարության ծրագրում չկար գրված, թե ինչպիսի մոտեցում կա աշխատատեղերի հետ կապված, և ի՞նչ տեսլական կա, հստակ գրված էր, որ կառավարությունը պետք է ապահովի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքը։ Ինչպիսի՞ մոտեցում և տեսլական կա նոր աշխատատեղերի հետ կապված, ի՞նչ մոտեցում կա, որ աշխատավարձերը բարձրացվի, չէ՞ որ աշխատավարձերի ցածր լինելն է առաջացնում կոռուպցիոն ռիսկեր»,- նշեց պատգամավորը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հոկտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:
«Ձեզ է ուղղված, բայց այնքան էլ հարց չէ, որքան՝ զարմանք։ Դուք լուրջ բարեփոխումներ եք անում հենց կառավարության աշխատակազմի կարգավորման առումով, և այլն, և վերջերս եղավ զավեշտալի դեպք՝ երբ կառավարությունը քննարկում էր փոխնախարարներից մեկին բջջային հեռախոս գնելու հարցը, որը շատ դուր եկավ լրագրողներին, դուք էլ շատ իրավացիորեն զարմացաք և ասացիք՝ նման հարցերը չբերեն կառավարության նիստ։ Բայց այստեղ հարց է ծագում այդ լոգիկայի վերաբերյալ՝ ինչպե՞ս են ծախսեր կատարում մեր չինովնիկները։ Ինձ համար բացահայտում էր, որ կարելի է չինովնիկի համար հեռախոս գնել»։
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով վերջին 2 տարում Սիրիայում մահացել է 300-ից ոչ պակաս խաղաղ բնակիչ, պնդում է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը։
Սիրիայի Լաթաքիա քաղաքում պայթյուն է որոտացել։ «Սիրիական դիմադրություն-Ալեքսանդրետայի ազատագրման ժողովրդական ճակատի» կենտրոնակայանում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել, հայտնում է Life-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին։
Անկարան ակնկալում է, որ «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության աշխատանքները կմեկնարկեն 2017 թվականի առաջին ամիսներին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը։
«Դա նրանից է, որ մենք ստեղծում ենք կառույցներ, որոնք անարդյունավետ են և նույն ծառայությունը կարող են մատուցել այլ ուսումնական հաստատությունների միջոցով»,- ասաց Վ. Արամյանը` հավելելով, որ պետք է մտածեն, որպեսզի յուրաքանչյուր հարկատուի գումարներն ավելի արդյունավետ ծախսվեն:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան չի կարող անմասն մնալ, եթե եղբայրական Ադրբեջանը տառապում է։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ առատ հորդառատ անձրևները մի շարք հեղեղումներ են առաջացևել Ջալիլաբադի շրջանում։
ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը դեռևս վաղ է համարում խոսել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գագի&կ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին, Ստեփան Մարգարյանն ընդգծեց, որ հարկ կհամարի այդ մասին խոսել այն ժամանակ, երբ կլինի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը:
Հրապարակվել է նորարարական կենտրոնից Մեդվեդևի տարհանման տեսանյութը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է APA գործակալությունը։
ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել ավիահարվածներ հասցնել Հալեպին։ Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը։
Այսօր Հայաստանում որ քաղաքացին դիմեց բանկային համակարգին՝ սնանկանում է։ Բայց դա ստեղծված է, որ ժողովրդին բարեկեցություն տա, մարդուն հնարավորություն տա՝ փող ձեռք բերի, կարողանա աշխատի՝ և՛ բանկը պահի, և՛ իր ընտանիքը պահի։ Գյուղատնտեսությունը, բոլոր ոլորտներով հատ-հատ, փոքր ու միջին բիզնեսը ասեմ, որ համապատասխան մենք պետք է իրենց հարկերից ազատենք…
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգնական Հումա Աբեդինը նախընտրական շտաբի աշխատակիցներին գրել է այն մասին, որ Քլինթոնի «գլխի հետ մի բան այն չէ»։