
Նանտում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակում է իրականացվել

Ֆրանսիական Նանտ քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հյուպատոսարանի վրա նետված մոլոտովի կոկտեյլը վնասել է շինությունը, սակայն մարդիկ չեն տուժել:
Կատարվածից հետո հյուպատոսարանի շուրջ անվտանգության միջոցները խստացվել եմ: Սկսվել է հետաքննություն, սակայն հարձակումն իրականացրածներին չեն հայտնաբերել:
Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների առջև բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, ինչ երկրում ձերբակալվել, այնուհետև կալանավորվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: