Ե՞րբ է ստորագրվելու ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրը

«Մենք մեր հանձնարարականները միշտ կատարում ենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը պատրա՞ստ է արդեն: Շ.Քոչարյանը կրկնեց իր նախկին հայտարարությունը, որ Հայաստանի և Ղարաբաղի բարձր ղեկավարությունն է որոշելու, թե ե՞րբ կստորագրվի փաստաթուղթը: Թե ինչի՞ց է կախված այդ որոշումը, ինչպիսի՞ պայմանների դեպքում և ի՞նչը պետք է նպաստի ստորագրմանը, փոխնախարարը լակոնիկ պատասխան տվեց. «Իրենք են որոշում»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր Արտաքին գործերի նախարարությանը` համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:

«Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930