Եվրահանձնաժողովը Մացյալ Նահանգների Apple ընկերությունից 13 միլիարդ եվրո է բռնագանձել հօգուտ Իռլանդիայի իշխանությունների: Ռեկորդային գումարը բռնագանձվել է որպես փոխհատուցում այն կորուստների, որոնք Իռլանդիայի տնտեսությունը կրել է ընկերության չհաշվեգրված հարկերի պատճառով:
Ռոսավիացիան համաձայնեցրել է ռուսական ավիաընկերությունների առաջին հայտերը` դեպքի Թուրքիա չարտերային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունել է երկրի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնի հրաժարականը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
«Թուրքիայի պաշտոնյաները մշտապես իրենց աջակցությունն են հայտնում ադրբեջանական կողմին հայտնի պատճառներից՝ Ադրբեջանից կախվածության պատճառով: Սակայն այդ հայտարարությունները երբեք, եթե հիշում եք, քայլերի չեն վերածվել»:
«Իմ ուսումնասիրությունների համաձայն, և՛ Մադրիդյան սկզբունքները, և՛ «Կազանի փաստաթուղթ» անվամբ հայտնի սցենարը ենթադրել են երկկողմանի զիջումներ»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Գազ արտահանող երկրների ֆորումի գլխավոր քարտուղար Մոհամմադ Հուսեին Ադելիին, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սպառնացել է Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս բերել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիային մասնակցող Գերմանիայի բունդեսվերի ներկայացուցիչներին, եթե Անկարայի պաշտոնական իշխանությունները շարունակեն խոչընդոտել գերմանացի պատգամավորների այցին ռազմաբազա, որտեղ տեղակայված են նաև գերմանական ինքնաթիռները:
Կուբան անընդունելի և թուրք-կուբայական հարաբերություններին ոչ հարիր է համարել Չե Գևարայի մասին Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանի արտահայտությունները, ով լատինամերիկացի հեղափոխական գործիչ Էռնեստո Չե Գևարային անվանել է մարդասպան և բանդիտ, հայտարարել է Անկարայում Կուբայի դեսպան Ալբերտո Գոնսալես Կազալսը:
«Մենք նախատեսում ենք այց Թուրքիա մեր փոխհարաբերությունների հարցով»,- ասել է նա` պատասխանելով հարցին, թե արդյոք պլանավորվում է օգոստոսի 31-ին այց Թուրքիա` Միլլերի գլխավորությամբ:
Արձագանքելով Դելգերմա Բանզրագչի այն խոսքերին, թե Մոնղոլիայում դիտարկում են Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու կամ նրա հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հնարավորությունը, Տիգրան Սարգսյանը հիշել է իր փորձը:
Ուզբեկստանի իշխանությունները չեղյալ են հայտարարել սեպտեմբերի 1-ին հանրապետությունում պլանավորված հանդիսությունները` նվիրված Անկախության օրվան: Այս մասին հայտնում է BBC O’zbek-ը` վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրին:
Սան Պաուլուում անկարգություններ են սկսվել պաշտոնից հեռացված Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին աջակցություն հայտնող երթի ժամանակ, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, հայտնում է Reuters-ը:
Չինաստանի ԱԳՆ-ն Բիշքեկում երկրի դեսպանության վրա հարձակումն անվանել է «ահաբեկչական լուրջ հարձակում», հայտնում է Reuters-ը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը աշխատանքային այցելությամբ կգտնվի Գերմանիայում՝ մասնակցելու Պոտսդամում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
«Մուսավաթ» կուսակցությունը մտադիր է սեպտեմբերին բողոքի ակցիա անցկացնել, Turan-ին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Գյուլաղա Ասլանլըն:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հույս է հայտնել, որ կվերսկսվեն քննարկումները «Նորմանդյան ձևաչափով», որոնք վերաբերում են Ուկրաինայի արևելքում ստեղծված վիճակին:
Տնտեսական հարցերը կգերակշռեն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի ընթացքում, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Մինսկում, հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այսօր Թուրքիայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ստամբուլի ոստիկանապետ Հուսեյն Չափքընին:
«Աշխարհն առանց միջուկային զենքի» միջազգային համաժողովին օգոստոսի 29-30-ը մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի խորհրդարանի` Մաժիլիսի փոխնախագահ Վլադիմիր Բոժկոյի հետ:
Եվրաﬕությանը Թուրքիայի անդամակցության մասին հնարավոր կլինի խոսել այդ երկրի նախագահի պաշտոնից Թայիփ Էրդողանի հեռանալուց հետո:
Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում ԶԼՄ-ների ևս 35 աշխատակից է ձերբակալվել, գրում է թուրքական Sabah թերթը:
Եմենում հակամարտության զոհերի թիվը գրեթե հասել է 10 հազար մարդու, հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերով կոորդինատորին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպեն G20 գագաթաժողովի շրջանակում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ֆրանսիան Գերմանիայից անմիջապես հետո հանդես է եկել Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի շուրջ բանակցությունները դադարեցնելու օգտին: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից արտաքին առեւտրի պետքարտուղար Մատիաս Ֆեկլը:
Ամերիկյան ազդեցիկ Huffington Post պարբերականը հեռացրել է իր հեղինակներից մեկի` Դևիդ Սիմանի հոդվածներն ու արգելափակել է նրա օգտահաշիվներից մեկը, որտեղ նա անդրադարձել էր ԱՄՆ նախագահի թեկնածու, 68-ամյա Հիլարի Քլինթոնի առողջական վիճակին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն օգոստոսի 29-ին ընդունել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այս մասին լրագրողներին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերկը: Հանդիպմանը Ցուկերբերգը Հռոմի պապին անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է նվիրել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Թունավորման ախտանիշներով ևս 50 մարդ են հոսպիտալացրել Վրաստանի Մառնեուլի շրջանում տեղի ունեցած հարսանիքից հետո: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր հիվանդանոցներ 150 տեղափոխվածների մասին:
Հետաքննությունների դաշնային բյուրոն կոչ է արել ԱՄՆ-ի նահանգային իշխանություններին բարձրացնել կիբերանվտանգության մակարդակը երկու նահանգների նախընտրական տեղեկությունների սերվերների վրա ցանցահենային հարձակումների մասին տեղեկություններից հետո, հայտնում է BBC-ն:
Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի մարտիկները չեն լքել իրենց դիրքերը Եփրատ գետից արևմուտք, քրդերի` արևելյան ափ հեռանալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է Anadolu գործակալությունը: