Թրամփին հեռացրել են Twitter-ից. The Hill
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան հեռացրել են Twitter-ի սեփական էջում աշխատելուց: Այս մասին հայտնել է The Hill թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Թրամփն այլեւս չի վերահսկում իր էջը, իսկ բոլոր հաղորդագրությունները նրա օգնությամբ պատրաստում եւ թողարկում են մամուլի գծով խորհրդականները:
«Սոցիալական ցանցերում Թրամփի էջերն ավելի քան 13 միլիոն ընթերցողներ ունեն, եւ քաղաքական գործիչը դրանք բազմիցս օգտագործել Է իր քաղաքական հակառակորդներին արատավորելու եւ ընտրողներին իր դիրքորոշումների առթիվ չզտված հայացք ներկայացնելու համար»,- գրել է հրատարակությունը: Սակայն, ինչպես նշված է, Twitter-ում նրա սուր արտահայտությունները «հաճախ գլխացավի աղբյուր են դառնում նախընտրական շտաբի համար»:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: