Բաժիններ՝

Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերով

«Դինամո» մարզահամալիրում փետրվարի 8-ից 14-ը կկայանան Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները։

Փետրվարի 8-ին ժամը 13։00-15:00 «Դինամո» մարզահամալիրում տեղի կունենա թիմերի պատվիրակությունների ժողովը (մանդատը)։ Ժամը 18։00-ին տեղի կունենա վիճակահանությունը։

Բռնցքամարտիկների կշռման արարողությունը` յուրաքանչյուր օր առավոտյան 8-ից 9-ը «Դինամո» մարզահամալիրում։ Մրցումները կմեկնարկեն փետրվարի 9-ին։ Հայաստանի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերով։

Տղամարդիկ կմրցեն 50 կգ, 55 կգ, 60 կգ, 65 կգ, 70 կգ, 75 կգ, 80 կգ, 85 կգ, 90 կգ և +90 կգ քաշային կարգերում, իսկ կանայք` 48 կգ, 51 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 65 կգ, 70 կգ, 75կգ , 80 կգ և +80կգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս