Բաժիններ՝

Մյունխենում փախստականների ապաստարանը կշրջապատվի 4-մետրանոց բարձրություն ունեցող պատով

4-մետրանոց ձայնամեկուսիչ պատը Մյունխենի Նոյպերլախ շրջանում կկառուցվի, որպեսզի բնակելի տները առանձնացվեն փախստականների համար կառուցվող ապաստարանից: Նման փոխզիջումային որոշման են հանգել քաղաքի իշխանությունները՝ փորձելով լուծել Մյունխենի իշխանությունների և Նոյպերլախի բնակիչների կոնֆլիկտը:

«Պատն ինտեգրման հակադրությունն է»,- որոշումը քննադատում է տեղի քաղաքական գործիչ Գիդո Բուխհոլցը, հայտնում է գերմանական Die Welt պարբերականը: Նրա կարծիքով՝ կառուցվող պատը «հյուրընկալության մշակույթի հակադրությունն է»:

«Անգամ բեռլինյան պատն է եղել 40 սմ-ով ցածր»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

Պատի հարևանությամբ հարակից տները տեղակայված են 25 մ հեռավորության վրա և ապաստարանից առանձնացված են ճանապարհով:

Նոյպերլախի ապաստարանը նախատեսված է 160 երիտասարդ ապաստան հայցողի, ինչպես նաև անչափահաս փախստականների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930