ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը

Հայաստանը ողջունում է Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին շարունակական աջակցության հաստատումը. X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Մենք ողջունում ենք մեր ռազմավարական գործընկերոջ կողմից Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրի հաստատումը՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին հետագա աջակցության վերաբերյալ։ Սա արտացոլում է մեր ընդհանուր նվիրվածությունը հիմնական արժեքներին, ինչը կարևոր հիմք է Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար»,- գրել է Անի Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728