Բաժիններ՝

Իրաքի քրդերն օգնություն են խնդրել Ռուսաստանից

Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանի կառավարության միջազգային կապերի բաժնի ղեկավար Ֆալախ Բաքիրը ՌԴ փոխարտգործնախարար և ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպմանը խնդրել է ցուցաբերել ռազմական ու մարդասիրական օգնություն։ Այս մասին Բաքիրը պատմել է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։

«Մենք խնդրել ենք մարդասիրական օգնություն ցուցաբերել այն փախստականներին, որոնք եկել են Իրաքյան Քուրդիստան երկրի այլ շրջաններից, այդ թվում՝ Սիրիայից»,- ասել է Բաքիրը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմից խնդրել են ռազմական օգնություն, Բաքիրը հայտարարել է. «Այո՛, մենք նման կարգի աջակցություն խնդրել ենք»։

Նա նշել է, որ ներկայումս ահաբեկչության հակազդման հարցը չափազանց կարևոր է։
Միխայիլ Բոգդանովի ու Ֆալախ Բաքիրի հանդիպումը կայացել է նոյեմբերի 1-ին։

ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարն ու Իրաքի քաղաքական իրավիճակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930