Վիճաբանություն ԱԺ-ում. «Հելնում են շալակս արդեն»

Այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում տրանսպորտի և կապի ոլորտի ներկայացման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը վիճեցին: Ա.Մանուկյանը խոսում էր Հյուսիս-Հարավի Աշտարակ-Արտաշատ հատվածի մասին, որտեղ տեղ-տեղ ճանապարհը փակ է և 1-2 զոհեր են եղել ճանապարհին բախվելու պատճառով, երբ Այվազյանը բարձր տոնայնությամբ միջամտեց` կոչ անելով հարցը տալ, ոչ թե ճանապարհային կանոններ քնարկել:

«Հանգիստ, հանգիստ»,- հորդորեց Ա.Մանուկյանը:

«Ես հանգիստ եմ»,- նկատեց Այվազյանը, սակայն Մանուկյանի դիտարկմանը, որ չարձագանքի, Այվազյանն ավելի բարձր տոնայնությամբ պատասխանեց. «Դու մի արձագանքի, ոնց որ կռիվ ման գա»:

«Մի՛ խանգարի, ասում եմ»,- իր հերթին ասաց Մանուկյանը:

«Լսի, դու չես որոշողը ես խանգարեմ, թե չխանգարեմ: Ստե քեզի համար խանգարող չեմ նստած, հանձնաժողովի ղեկավար ա: Հելնում են շալակս արդեն: Բյուջեի վերաբեյալ հարցդ տուր»,- հայտարարեց Այվազյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930