Հաստատվել է Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի որակավորման փուլի ընթացակարգը
Հաստատվել է Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի որակավորման փուլի ընթացակարգը: Հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտում ընդհանուր առմամբ կլինեն 120 ծանրորդներ (60 տղամարդ, 60 կին): Հաստատվել են 12 քաշային կարգեր, որոնցից 6-ը տղամարդկանց համար, 6-ը` կանանց: Վերոնշյալ մասնակիցներից 108 մարզիկներ կընտրվեն քվոտաների միջոցով (այդ թվում` 96-ը ՝ որակավորման վարկանիշով և 12-ը ՝ մայրցամաքային ներկայացուցչության միջոցով): 6 մասնակից կարող է ունենալ մրցաշարը հյուրընկալող կողմը և կլինի 6 համընդհանուր քվոտա:
Որակավորման շրջանը կտևի 2026 թվականի հուլիսի 27-ից մինչև 2028 թվականի մայիսի 7-ը և կներառի որակավորման երկու հիմնական փուլ: Մարզիկները վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար պետք է մասնակցեն առնվազն 5 մրցաշարի և ունենան երկամարտի արդյունք:
Առաջին փուլի՝
1. 2026 IWF աշխարհի առաջնություն
2. IWF Qualifier I
3. IWF Qualifier II
4. 2027 մայրցամաքային առաջնություն
5. IWF Qualifier III
6. 2027 IWF աշխարհի առաջնություն
Երկրորդ փուլ ՝
1. IWF Qualifier IV
2. IWF Qualifier V
3. 2028 մայրցամաքային առաջնություն
4. 2028 IWF աշխարհի առաջնություն
