Արագածոտնի թեմի քահանաներին հարցաքննած քննիչները իրենք կհարցաքննվեն. քրեական վարույթ է հարուցվել. Մարինե Ֆարմանյան
Փաստաբան Մարինե Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «ՀՀ դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ ոստիկանություն,
Հիշու՞մ եք, որ Արագածոտնի թեմի քահանաներին 2025թ. հոկտեմբերի 15-ին ապօրինի բերման ենթարկեցիք ու փաստաբաններիս մուտքը խոչընդոտեցիք Երևան քաղաքի քննչական վարչություն ու 9-10 ժամ հոգևորականներին ոստիկանական պատի ետևում ապօրինի պահեցիք:
Ձեզ մատչելի հայերենով ասում էինք չէ՞, որ հանցանք եք կատարում, բայց դուք ձեզ անպարտելի էիք զգում:


Դե հիմա, այս դեպքին մասնակցություն ունեցող պաշտոնատար անձանցով գնացեք ու հարցաքննվեք:
Այսօր ստացա Երևանի քրեական դատարանի որոշումը, որով պարտավորեցրել է քննիչին քրեական վարույթ նախաձեռնել փաստաբանների մուտքը խոչընդոտելու փաստի առթիվ:

Ինչպես նաև, ԴԱՏԱՎՈՐ Էդ. Մկրտչյանն ամրագրել է, որ քննիչի արձանագրությամբ ՉԷ, որ առաջանում են «փաստաբան-վստահորդ» հարաբերություններ և, եթե մարդիկ իրենց կամային գործողությունների արդյունքում չեն գտնվում ՔԿ-ում , ուրեմն այդ վայրը դիտվում է որպես ազատությունից զրկման վայր:
Որքան էլ ջանաք Օրենքը սպանել, դա ձեզ չի հաջողվելու…»:
