ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը իրանական կողմի հետ հանդիպում կունենա

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները փետրվարի 4-ին կմասնակցեն Աբու Դաբիում Ռուսաստանի հետ բանակցություններին, հայտնում է Սպիտակ տունը:

Սպիտակ տնից նաև հայտնում են, որ Ուիթքոֆը պատրաստվում է այս շաբաթ բանակցություններ վարել իրանական կողմի հետ։

«Այս պահի դրությամբ դրանք դեռ պլանավորված են։ ԱՄՆ նախագահը սեղանին մի շարք տարբերակներ ունի Իրանի վերաբերյալ, դա վերաբերում է նաև ռազմական ուժի կիրառմանը», – հայտարարել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Տեսանյութեր

Լրահոս